Աղդամում ականի պայթյունից տուժածներին Բաքու են ուղարկել
Աղդամում հակահետևակային ականի պայթյունից տուժած 2 մարդ ուղարկվել է Բաքու։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, հոկտեմբերի 8-ին Աղդամում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվածություն ստացած՝ Շամքիրի շրջանի բնակիչ 1989 թվականին ծնված Ռամին Ամիր օղլու Ալիևը և 1986 թվականին ծնված Աղստաֆայի շրջանի բնակիչ Փարվիզ Սոզալը օղլու Նաջաֆովը, շտապօգնության մեքենաներով՝ բժիշկների հսկողության տակ Բարդայի ախտորոշիչ կենտրոնից ուղարկվել են Բաքվի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ:
Ըստ տեղեկությունների՝ նրանց վիճակը դեռևս գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Աղդամի շրջանի ազատագրված Յուսիֆջանլը գյուղով անցնող՝ Ֆիզուլի-Աղդամ ճանապարհի չմաքրված հատվածում ականի պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել։
Երկու տուժածներն էլ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներ են։







