ԱՍԱԼԱ-ն ստանձնել է Երևանի սինագոգի վրա հարձակման պատասխանատվությունը ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ԱՍԱԼԱ) ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է՝ Երևանի հրեական սինագոգի վրա հարձակման պատասխանատվությունը։ Սինագոգի վրա բարբարոսական հարձակումն իրականացրել է ԱՍԱԼԱ-ի երիտասարդական թևը, հայտնում է Trend-ը։
Սինագոգի վրա հեղուկ են լցրել, իսկ պատուհանները կոտրվել են։
Այս առնչությամբ ԱՍԱԼԱ-ի տարածած հայտարարության մեջ հարձակումն անվանվում է՝ «Երևանի Համաշխարհային հրեական կենտրոնի դեմ ահաբեկման հաջող գործողություն»:
«Հրեաները հայկական պետության և հայ ժողովրդի երդվյալ թշնամիներն են։ Սա նախազգուշացում է՝ հոկտեմբերի 3-ին մեր հաջող գործողությունը Երևանում միայն սկիզբն է։ Յուրաքանչյուր ռաբբի կլինի մեր տեսադաշտում»,- ասվում է ահաբեկչական կազմակերպության հայտարարության մեջ:
ԱՍԱԼԱ-ն սպառնում է պատերազմով Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում, Վրաստանում իսրայելցի հրեաների դեմ, եթե Իսրայելի կառավարությունը շարունակի աջակցել Ադրբեջանին։
«Ոչ մի իսրայելցի հրեա իրեն ապահով չի զգա՝ գալով այս երկրներ», - ասվում է հայտարարության մեջ:
Սա հայ հասարակության մեջ հակասեմիտիզմի ևս մեկ վառ օրինակ է, ինչպես նաև ցույց է տալիս հանդուրժողականության բացակայություն՝ տարբեր էթնիկ ինքնության և կրոնական համոզմունքների մարդկանց նկատմամբ: