twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Բաբաև. Վերականգնված Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը՝ զրոյական արտանետումների ապագա գոտիներ են

28 Հունիսի 2022 17:58

Ադրբեջանի կառավարության համար ամենակարևոր հարցը 2020 թվականին, շուրջ 30-ամյա օկուպացիայից հետո ազատագրած Ադրբեջանի Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների վերականգնումն է։ Սա ներառում է նաև տարածաշրջանի կենսանազանազանության վերականգնումը, և այստեղ զրոյական արտանատեմներին հասնելու պլանները։

Ինչպես փոխանցում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով «EUobserver»-ին, այդ մասին ասվում է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխտար Բաբաևի հետ հարցազրույցում։

«Առաջին հերթին, առաջիկայում տարածքը ականներից և չպայթած զինամթերքից մաքրելն է, իսկ դա քրտնաջան ու աշխատատար աշխատանք է։ Սակայն անցյալ ամիս մեզ հաջողվեց Զանգիլանի «Բեսիթչայ» և «Հաքարի» գետեր բաց թողնել փոքրիկ գետափի իշխան (Salmo trutta fario): Մենք նաև չինարի (սոսիների) տնկիներ ենք տնկել Բեսիթչայ պետական արգելոցում, փորձելով փոխարինել օկուպացիայի ժամանակ կտրված հազվագյուտ արևելյան սոսիներին: Սրանք փոքր քայլեր են, բայց խորհրդանշում են այս զարմանահրաշ տարածաշրջանի կենսազանազանությունը վերականգնելու մեր վճռականությունը»,- հայտարարել է բնապահպանության նախարարության ղեկավարը։

Նրա խոսքով, Ղարաբաղի վերականգնման հետ միասին Ադրբեջանում հայտնվել է կլիմայի փոփոխության հետևանքները մեղմացնելու հնարավորություն։ Ուստի այստեղ կառուցվող բնակավայրերը (իսկ այս տարածքներում բոլոր քաղաքներն ու գյուղերը հիմնովին ավերված են) հիմնվում են «խելացի» սկզբունքի վրա։

Այստեղ, «Ադրբեջան 2030. սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթություններ» ծրագրի շրջանակներում ստեղծվում է կանաչ էներգիայի գոտի։ Էլեկտրաէներգիան կարտադրվի արևային, քամու և փոքր հիդրոէլեկտրակայանների միջոցով։ Մեր նպատակն է՝ մինչև 2050 թվականը ազատագրված տարածքներում ստեղծել զուտ զրոյական արտանետումների գոտի»,- հայտարարել է Մ.Բաբաևը։

Անդրադառնալով կլիմայի փոփոխության մեղմացման այլ ջանքերին՝ բնապահպանության նախարարը պատմել է կլիմայի հետ կապված ռիսկերը բացահայտելու համար վաղ ահազանգման տարածաշրջանային համակարգ ստեղծելու պլանների մասին. «Մեր հարևանների հետ տեղեկատվության ավելի արդյունավետ փոխանակումը և համակարգված գործողությունները կբարձրացնեն մեր դիմադրողականությունը կլիմայի փոփոխության որոշ հետևանքների նկատմամբ։ Ոչ մի երկիր միայնակ չի կարող դիմակայել այս մարտահրավերներին»:

Որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի մասնակից՝ Ադրբեջանը վավերացրել է Փարիզի համաձայնագիրը և իր առջև՝ մինչև 2030 թավականը ջերմոցային գազերի արտանետումները մինչև 35 տոկոսով նվազեցնելու հավակնոտ նպատակ է դրել, նշել է բնապահպանության նախարարը։ «Այդ ժամանակից ի վեր մենք ստանձել ենք նոր կամավոր պարտավորություն՝ մինչև 2050 թվականը 40 տոկոսով կրճատել արտանետումները»,- ասել է Մ. Բաբաևը՝ հավելելով, որ Ադրբեջանը ստորագրել է բնապահպանական բոլոր հիմնական միջազգային կոնվենցիաները՝ դրանց թիվը հասնում է մոտ 20-ի, և սերտորեն համագործակցում է դրանց իրականացման համար պատասխանատու ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված բնապահպանական հաստատությունների հետ։

Մուխտար Բաբաևը պատմել է նաև, որ ԵՄ-ն հանդիսանում է Ադրբեջանի համար ևս մեկ առանցքային միջազգային գործընկեր։

«Վերջերս ստորագրվել է Էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման մասին հուշագիրը, որում շարադարված են գազի մատակարարման ողջ շխթայով մեթանի արտանետումների կրճատման ուղղությամբ պարտավորությունները։ Էներգաարդյունավետությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և Ադրբեջանի մասնակցությունը ԵՄ-ի «Կանաչ ուղի» նախաձեռնություններին՝ այս ամենը դրված են օրակարգում: Ես Ադրբեջանում ավելի կայուն, ավելի կանաչ տնտեսություն կառուցելու գործում լավատեսությամբ եմ նայում ԵՄ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ներուժին»,- հայտարարել է բնապահպանության նախարարության ղեկավարը։

Caliber.Az
Դիտումներ: 118

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ծայրահեղ լարվածություն Փաշինյանը և եկեղեցին չեն դանդաղեցնում ընթացքը

177
25 Հունիսի 2025 14:08
2

Փարիզում հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանցի հերոսների հիշատակին

135
25 Հունիսի 2025 16:23
3

Սուգովուշանում 32 տարվա ընթացքում առաջին անգամ երեխա է ծնվել

104
26 Հունիսի 2025 09:01
4

Փարիզը կապիտուլացվեց Շուշայում Ֆրանսիական կրակոց հայկական ռևանշիզմի վրա

101
24 Հունիսի 2025 14:16
5

Հայաստանի կեղտոտ հետքը Օկուպացիայից մինչև ֆինանսական խարդախություններ և ահաբեկչություն

95
24 Հունիսի 2025 14:26
6

Վարդանյանի գործով դատավարության ընթացքում շարունակվում են տուժողների ցուցմունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

81
25 Հունիսի 2025 09:00
7

Ադրբեջանի Իրանի հետ սահմանակից տարածքներում ճառագայթման ֆոնի աճ չի գրանցվել

68
25 Հունիսի 2025 09:25
8

Ադրբեջանը լարվածության գծում Իգոր Բակուլինի հոդվածը

63
25 Հունիսի 2025 13:37
9

Բաքուն և Ալժիրը քննարկում են երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը

61
24 Հունիսի 2025 17:48
10

Կենտրոնական բանկը փոփոխություններ է պատրաստում վճարային համակարգերի մասին օրինագծում

58
24 Հունիսի 2025 17:27
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading