Բաքու-Թել Ավիվ-Բաքու չվերթը չեղարկվել է
Իսրայելում անկայուն իրավիճակի և հրթիռային հարձակումների պատճառով, այդ թվում՝ Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի տարածքում, չեղարկվել է՝ հոկտեմբերի 10-ին նախատեսված «Ադրբեջանական ավիաուղիների» Բաքու-Թել Ավիվ-Բաքու չվերթը։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով «Ադրբեջանական ավիաուղիներին»։
«Կարևոր է ընդգծել, որ ուղևորների և անձնակազմի անվտանգությունը հանդիսանում է ավիաընկերության բարձրագույն առաջնահերթությունը։
Հիշեցնում ենք, որ Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայան AZAL-ի չվերթերի ուղևորներին մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ թողարկված ավիատոմսերով հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 1-ը մեկնման ամսաթվով թույլատրվում է վերադառնալ՝ հարկադիր ընթացակարգով կամ կրկին. թողարկում ցանկացած այլ ամսաթվերի համար մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ: