Տարածաշրջան
A+
A-
Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. Հայաստանում ԵՄ առաքելությունը՝ հետխորհրդային տարածքում ամրապնդվելու փորձ է
07 Մարտի 2023 16:26
Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկը՝ հետխորհրդային տարածքում ամրապնդվելու փորձ է՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արդյունքներից։
Այս մասին, ըստ Caliber.Az-ի, ռուսական ԶԼՄ-ներին հայտարարել է՝ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը:
«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Բրյուսելի փորձ, օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից, ամրանալ հետխորհրդային տարածքում՝ խաղալով մի ինչ-որ «միջնորդի» ամպլուա»,- ասել է Լոգվինովը։
Նրա խոսքով՝ «կա այստեղ նաև զգալի հակառուսական բաղադրիչ՝ ձգտում չեզոքացնելու մեր երկրի պատմական դերը որպես անվտանգության երաշխավորի»։
Caliber.Az
Դիտումներ: 61