Զաքիր Հասանովը հանդիպել է Պակիստանի Ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Հունիսի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Պակիստանի Ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուի գլխավորած պատվիրակությանը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով ՊՆ-ին:
Ողջունելով հյուրերին՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ երկու ժողովուրդները կապված են բարեկամության և փոխվստահության կապերով։ Նշվել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև հարաբերությունները, որոնք հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, զարգանում են աճման կարգով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պակիստանի Ռազմաօդային ուժերի հրամանատարը նշել է երկու ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել և ամրապնդվել է, նշվել է մեծ ներուժի առկայությունը երկկողմ ռազմական համագործակցության համար: