ԶՈՒ ԳՇ պետը ստուգել է Քելբաջարում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածությունը ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը ստուգել է Քելբաջարի շրջանում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածությունը։
Գլխավոր շտաբի պետը ծանոթացել է զորքերի ծառայության և մարտական հերթապահության կազմակերպմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նշվել է, որ ԱՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ուշադրության և հոգածության շնորհիվ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները զորքերի մարտական պատրաստվածության մակարդակը բարձր պահելու համար։
Քերիմ Վելիևը հանդիպել է պետական սահմանի Քելբաջարի հատվածում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, պարգևատրել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին և հաջողություն մաղթել հետագա ծառայության մեջ։
Այնուհետև գլխավոր շտաբի պետը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարական կազմի հետ։