Քաղաքականություն
A+
A-
Էլչին Ամիրբեկովն ու Ջահիթ Բաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր
29 Դեկտեմբերի 2023 16:08
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է թուրք դիվանագետի Х սոցիալական ցանցում:
«Հանդիպեցինք նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ և շնորհավորեցինք նրան՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ։ Արդյունավետ զրույց է տեղի ունեցել խաղաղ գործընթացի վերաբերյալ, քննարկվել են տարածաշրջանային հարցեր»,- նշվում է գրառման մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 316