Էրդողանը հանդիպել է ադրբեջանցի կամավոր Սարվար Բաշիրլիի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Նախագահ Էրդողանը հանդիպել է ադրբեջանցի կամավոր Սարվար Բաշիրլիի հետ, ով իր հին մեքենան բարձել է իրերով և շտապել օգնել երկրաշարժից տուժածներին, հայտնում է Anadolu գործակալությունը։
Նախագահ Էրդողանը Ադըյամանի AFAD համակարգող կենտրոնում հանդիպել է ադրբեջանցի Սարվար Բաշիրլիի հետ, ով շատերի ճանաչմանն է արժանացել՝ սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից հետո, որտեղ նա փետրվարի 6-ի երկրաշարժից հետո իր հին մեքենայով մեկնել է Թուրքիա։
Նշենք, որ Բաշիրլին ակտիվորեն մասնակցել է Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներին։
Սարվարը փախստական է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից, ավելի ճիշտ՝ հարկադիր վերաբնակ Լաչինի շրջանի Մինքենդ գյուղից, ոը շուրջ 30 տարի գտնվել է հայկական օկուպացիայի տակ։
Նրա մեքենայի պատկերը, որը պատահաբար արվել է անցորդների կողմից և տեղադրվել է սոցիալական ցանցերում, գրավել է միլիոնավոր օգտատերերի ուշադրությունը, ովքեր ուրախացել և գովաբանել են նրա ջանքերը: Համացանցից օգտատերերից ոմանք կարծում են, որ այս աշխատանքը կազդի շատերի վրա՝ նմանատիպ կամավոր աշխատանք կատարելու համար: