Իլհամ Ալիևը կարգադրություններ է ստորագրել մի շարք ճանապարհների կառուցման համար միջոցներ հատկացնելու մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություններ է ստորագրել երկու ճանապարհների կառուցման համար միջոցներ հատկացնելու մասին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքին հղումով, Նեֆթչալայի շրջանում՝ 15 հազար բնակչությամբ 11 բնակավայրերը միացնող՝ Խանմամեդլի-Գաչագքենդ-Գըրմըզըքենդ-Խոլ-Գարաբուջաղ-Խազար ավտոմոբիլային ճանապարհի կառուցման համար՝ 2023 թվականի պետբյուջեով նախատեսված նախագահի պահուստային հիմնադրամից 7 մլն մանաթ կհատկացվի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը։
Սալյանի շրջանում Ալյաթ-Աստարա-Իրանի սահման մայրուղին՝ տասնվեց հազար բնակչությամբ՝ Շորսուլու, Բորանիքենդ, Սեյիդլեր, Դայըքենդ, Սարվան, Բայդիլի, Գըզըլաղաջ և Ալչալը գյուղերի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհների կառուցման համար՝ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված նախագահի հիմնադրամից 5 մլն մանաթ կհատկացվի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը։