twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կեղծավորությունով և սադրանքներով ֆրանսիական մենյու Կեղծիքի նոր փուլ Փարիզի քաղաքականության մեջ

15 Ապրիլի 2025 13:25

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն՝ Լյուքսեմբուրգում ԵՄ-ի արտաքին գործերով խորհրդի նիստից առաջ հանդես է եկել հայտարարությամբ.  «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես շատ եմ մտահոգված սահմանին աճող լարվածությամբ։ Հուսով եմ, որ այնտեղ ծավալված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի հնարավորություն ունենա վերահսկել և զսպել այդ լարվածությունը։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղ պայմանագիր, իսկ կամայականորեն ձերբակալվածներին ու գերիներին ազատ արձակել»։ Նման հայտարարությունը անպատասխան չի մնացել։
 
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն  Х սոցիալական ցանցի իր էջում հրապարակման մեջ նշել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը, ինչպես նաև երկար ժամանակի ընթացքում պահպանվող հակաադրբեջանական դիրքորոշումը՝ այս ամենը ոչ միայն չի նպաստում խաղաղությանը, այլ նաև հակասում է Ժան-Նոել Բարոյի՝ իբր տարածաշրջանային լարվածությամբ մտահոգվածության մասին հայտարարություններին։ Այս երկակիությունը բացահայտում է Ֆրանսիայի երկերեսանիությունը։
 
Հաջիզադեի խոսքով, չնայած խաղաղ պայմանագրի տեքստի վրա աշխատելու գործում Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված առաջընթացին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է վերացնել Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները, ինչպես նաև դադարեցնել երրորդ երկրների՝ առաջին հերթին Ֆրանսիայի միջամտությունը։
 
Դրանով հանդերձ արժե ավելացնել նաև այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործառույթները ստանձած Ֆրանսիան՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտությունում չեզոք «արբիտրի» դերը, իրականում երբեք հավատարիմ չի եղել չեզոքության սկզբունքներին։
 
«Միջնորդության» վերջնական թզենու տերեւը Ֆրանսիաի կողմից դեն է նետվել Էմանուել Մակրոնի օրոք։ Նրա օրոք Հայաստանը փաստացի ստացավ հերթական ֆրանսիական գաղութի կարգավիճակ։ 44-օրյա պատերազմից առաջ պաշտոնական Փարիզը աչք էր փակում Երևանի բազմաթիվ սադրիչ գործողությունների վրա։
 
Այդ ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր. «Նոր պատերազմը կբերի Ադրբեջանի նոր տարածքների զավթմանը»։ Դրանով հանդերձ հայկական կողմը բազմիցս ընդգծել է՝ ադրբեջանական արտահանման խողովակաշարերին հարվածելու անհրաժեշտությունը։
 
Դրան ինչպե՞ս արձագանքեց պաշտոնական Փարիզը։ Ոչ մի կերպ: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նույնպես չի արձագանքել՝ օկուպացված Խանքենդիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը. «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ»։ Սա փաստորեն նշանակում էր Բաքվի հետ խաղաղ բանակցություններից Երևանի հրաժարումը։ Փարիզը նորից լռեց։
 
Այսօր Ղարաբաղը ազատագրված է։ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ամբողջական ծավալով վերականգնվել են։ Դա հնարավոր դարձավ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանի ղեկավարության սկզբունքային քաղաքականության շնորհիվ՝ հակառակ հայ-ֆրանսիական ծրագրերին։
 
2020 թվականի ամռանը, Թովուզի ուղղությամբ Հայաստանի սադրանքի ժամանակ, ադրբեջանական բանակը լուրջ հարված հասցրեց հակառակորդին. ոչնչացվեցին բազմաթիվ հայ զինծառայողներ, մեծ քանակությամբ զինտեխնիկա և օբյեկտներ։ Ցավոք, Ադրբեջանը նույնպես կրեց իր կորուստները. շեհիդներ դարձան գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, գնդապետ Իլգար Միրզոևը, մայոր Նամիգ Ահմեդովը, մայոր Անար Նովրուզովը, ավագ լեյտենանտ Ռաշադ Մահմուդովը, ենթասպա Իլգար Զեյնալլըն, ենթասպա Յաշար Բաբաևը, ժամկետանց զինծառայողներ՝ Էլչին Մուսթաֆազադեն,  Վուգար Սադըգովը, Նազիմ Իսմաիլովը, Էլշադ Մամեդովը և Խայամ Դաշդամիրովը։
 
Բացի այդ, Աղդամ գյուղի տներից մեկի վրա հայերի արձակած արկի հետեւանքով զոհվեց խաղաղ բնակիչ՝ 76-ամյա Ազիզ Ալիեւը։ Հայերի հրետանային գնդակոծումները լուրջ վնաս հասցեցրին Թովուզի շրջանի սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքներին։
 
Սա արդյո՞ք դատապարտեց Պաշտոնական Փարիզը։ Իհարկե ոչ։
 
44-օրյա պատերազմի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ակտիվորեն պաշտպանեց օկուպանտ երկրին և կեղծ լուրեր տարածեց։ Նա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս հայտնի բանաձեւերում ամրագրված որոշումների իրականացմանը խոչընդոտելու փորձեր ձեռնարկեց:
 
Ադրբեջանը պատմական հաղթանակ տարավ։ Ի պատասխան՝ Ֆրանսիայի Սենատը՝ «արցախի անկախությունը» ճանաչող սադրիչ բանաձեւ ընդունեց։ Դրանով հանդերձ, պաշտոնական Փարիզը շարունակեց կեղծավորությամբ վստահեցնել, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այդ սադրիչ բանաձեւը շատ արագ կորցրեց իր նշանակությունը։ Հայաստանի օկուպացիոն բանակի մնացորդները ջախջախվեցին՝ Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում մեկօրյա հակաահաբեկչական գործողության ընթացքում։
 
Ի՞նչ արեց Փարիզը դրանից հետո։ Փորձեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել Ադրբեջանի դատապարտումը՝ չնայած այն նրան, որ Հայաստանն ինքը այդպես էլ չկատարեց Անվտանգության խորհրդի բանաձեւերը։ Ֆրանսիան հիմա էլ շարունակում է զինել Հայաստանին և հակաադրբեջանական բնույթի քաղաքական աջակցություն է ցուցաբերում նրան։
 
Այդ քաղաքականության արմատն ակնհայտ է. քաղաքական պարտվող Էմանուել Մակրոնը փորձում է արդարանալ թեկուզ սեփական աչքերում։ Այդ իսկ պատճառով էլ մենք պաշտոնական Փարիզի ներկայացուցիչներից լսում ենք նոր կեղծ, երկերեսանի և սադրիչ հայտարարություններ։ Դրանք չեն ազդում իրադարձությունների իրական ընթացքի վրա, բայց հստակ ցույց են տալիս, թե որքան ցածր է ընկել ժամանակակից Ֆրանսիան։

Caliber.Az
Դիտումներ: 406

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Շուշաքենդ գյուղը դիմավորեց իր առաջին զինվորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

176
05 Հունվարի 2026 14:01
2

Aztelecom-ն ընդլայնում է կապի և ինտերնետային ենթակառուցվածքները Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

116
05 Հունվարի 2026 13:39
3

«Stratfor»-ը և լավատեսության սահմանները Բաքուն և Երևանը՝ «ստվերային ԿՀՎ»-ի պրիզմայով

113
06 Հունվարի 2026 20:31
4

Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

110
05 Հունվարի 2026 09:21
5

Նրբարվեստ բազմավեկտորականությունն ու ինքնիշխանությունը որպես համակարգ Ալիևը՝ Ադրբեջանի նոր իրողությունների մասին

102
06 Հունվարի 2026 17:32
6

Ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան. Ալիև

95
06 Հունվարի 2026 09:21
7

Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերն է Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև

93
06 Հունվարի 2026 10:47
8

ԹՊԿ զորավարժությունները կամրապնդեն թյուրքական աշխարհի դիրքերը տարածաշրջանային անվտանգության մեջ. Քարաուզ

88
07 Հունվարի 2026 11:38
9

Թրամփի հայտարարությունը սակագների մասին ու Ադրբեջանի և Հայաստան միջև խաղաղության գործընթացը AnewZ-ը՝ իրադարձությունների ժամանակագրության մասին

84
05 Հունվարի 2026 16:56
10

Ադրբեջան – ԱՄՆ. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

79
05 Հունվարի 2026 16:52
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading