twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Շարմ էլ Շեյխում Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողով

14 0Հոկտեմբերի 2025 10:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսում, որտեղ մասնակցում է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։

AZERTAC-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 13-ին պետության ղեկավարը ժամանել է Շարմ էլ Շեյխի միջազգային կոնգրեր-կենտրոն, որտեղ անցկացվել է գագաթնաժողովը։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին ողջունել է պետության ղեկավարին, և նրանք լուսանկարվել են։

Այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է պետության ղեկավարին։

Ադրբեջանի և ԱՄՆ նախագահները համատեղ լուսանկարվել են։

Դրանից հետո Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են։

Գագաթնաժողովում նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը։ Նա ասել է. «Ես հենց նոր պատերազմ ավարտեցի այս մարդու համար։ Ադրբեջան, ձեզ դուր եկա՞վ իմ աշխատանքը։ Որտե՞ղ է ձեր գործընկերը։ Ահա նա։ Դուք դեռ լավ եք շփվում, չէ՞։ Նրանք 32 տարի կռվեցին, և մենք մոտ մեկ ժամում կարգավորեցինք ամեն ինչ, այնպես չէ՞։ Եվ հիմա նրանք լավ են հասկանում միմյանց։ Կարծում եմ՝ դա հիանալի է»։

13-10-2025

16:14
 
Նախագահ Իլհամ Ալիևը Խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆի հետ։

16:04
 
Իլհամ Ալիևի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի Ջերմ հանդիպումը։ Շարմ էլ Շեյխ։ 

15:54
 
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շարմ էլ Շեյխում ողջունում է Իլհամ Ալիևին։

15:50
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը հանդիպում են ունեցել Շարմ էլ Շեյխում՝ Խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում։

15:47

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի ջերմ հանդիպումը՝  Շարմ էլ Շեյխում։

Ինչպես հաղորդվել է, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսում՝ Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար։
 
AZERTAC-ի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը ժամանել է Շարմ էլ Շեյխի միջազգային կոնգրես կենտրոն, որտեղ անցկացվելու է գագաթնաժողովը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին ողջունել է Իլհամ Ալիևին։

 

Caliber.Az
Դիտումներ: 518

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading