twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Ալիևը՝ Բաքվի ռազմական շքերթում. կարևոր ուղերձներ է հղել

Հարցազրույց
A+
A-

Բրյուսելյան պոպուլիզմ և առասպելական «հայկական միջանցքները» Չեռնովն ու Ախմետովը՝ Caliber.Az-կայքում

14 Ապրիլի 2025 12:05

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուզբեկստանում «Կենտրոնական Ասիա-ԵՄ» գագաթնաժողովում շատ տարօրինակ հայտարարություն է արել։ Նա հաջողեցրել է Եվրոպայից Հարավային Կովկասի միջով տրանսպորտային միջանցքի աշխատանքը կապել՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանները բացելու անհրաժեշտության հետ։ Հայաստանը, հասկանալի է, առանձնահատուկ ցնծությամբ է ողջունել այս ելույթները։
 
ԵՄ-ի մշուշոտ մտահաղացումներում և Հայաստանի միջով նրանց երևակայական միջանցքում Բրյուսելը հիմա «մոռացել է» Վրաստանի գոյության մասին։ Երևանը ֆոն դեր Լեյենի նման հայտարարությունները, Թուրքիայի հետ հայկական սահմանի բացման լոբբինգի փորձերը և խաղաղ պայմանագրի կնքման համար Բաքվի նախապայմանների կատարման ուղղությամբ լիակատար անգործությունը ընկալել է՝ որպես Եվրոպայի կողմից միանշանակ աջակցություն։
 
Ակնհայտ է, որ Երեւանի համար առաջինը ոչ մի կերպ կապ չունի երկրորդի հետ։ Այնտեղ իսկապես համարում են, որ ԵՄ-ն կօգնի ճնշում գործադրել Անկարայի վրա և նրան ստիպել բացել Հայաստանի հետ սահմանը՝ չնայած այն հանգամանքին, որ Երևանն ինքը բառացիորեն «քնած» է Բաքվի հետ երկկողմ բանակցությունների ուղու վրա՝ հույսը դնելով  միջազգային քաղաքականության մեջ «միգուցեի» վրա:
 
Իսկ Բավում էլ բազմիցս ընդգծել են, որ Երևանից ակնկալում են կոնկրետ գործողություններ՝ առաջին հերթին Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների իսպառ բացառմամբ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծ, ինչպես նաև համատեղ աշխատանք ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական քաղաքական ուտիլիզացիայի ուղղությամբ։
 
Որքանո՞վ են իրատեսական՝ առանց Բաքվի նախապայմանների կատարելուն Թուրքիայի հետ սահմանը բացելու Երեւանի երազանքները։ Այս հարցով  Caliber.Az-ի թղթակիցը դիմել է օտարերկրյա քաղաքագետներին։
 
Բելառուսցի քաղաքագետ և Վերլուծական կանխատեսումների կենտրոնի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Չեռնովը համարում է, որ Հարավային Կովկասով տրանսպորտային միջանցքի ինչ-որ «հայկական տարբերակի» լոբբինգի առնչությամբ Հայաստանում ցնծությունը՝ չափազանց վաղաժամ է։
 
«Իր վերջին ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հարավային Կովկասում իր աշխարհակարգի կառուցման Եվրամիության ցանկացած երազանքներն և ծրագրերը ձախողվելու են, որովհետև դրանք ոչ մի կերպ չեն համապատասխանում իրականությանը: Այստեղ տրանսպորտի և տարանցման հիմնական շահառուներ են հանդիսանում Ադրբեջանն ու Վրաստանը: Եվ այս երկրները երկար տարիներ անխոնջ աշխատել են՝ իրենց ռեսուրսներն ու ֆինանսները ներդնելով այնպիսի վիթխարի նախագծերի անցկացման համար, ինչպես «Բաքու-Թբիլիսի- Կարս» երկաթուղին, կանաչ էներգիայի առաքում Եվրոպա և այլն:
 
Եվ հիմա, եթե Բրյուսելում պահանջել են վերակառուցել երթուղիները, ապա Բաքուն և Թբիլիսին հնազանդորեն կկատարե՞ն այդ պահանջները։ Միթե՞ Հայաստանում իսկապես կարծում են, որ աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում Բրյուսելի հրամաններով։ Իհարկե ոչ՝ այդ ակնհայտությունը Բաքուն ապացուցել է՝ կառուցելով Հարավային Կովկասում քաղաքական համակարգի իր տեսլականը, որի հիմնական սկզբունքներն են հանդիսանում խաղաղությունն ու կառուցողական համագործակցությունը»,- ընդգծել է քաղաքագետը։
 
Չեռնովի խոսքով, եթե ուշադիր վերլուծել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունները, ապա պարզ է դառնում. սա Հարավային Կովկասի իրական քարտեզին վատ ծանոթ  եվրոպացի քաղաքական գործիչների ակնհայտ բլեֆ է։
 
«Մեծ հիմարություն է ենթադրել, որ Հայաստանում ինչ-որ հաղորդակցությունները ի վիճակի են փոխարինել Ադրբեջանի և Վրաստանի հիանալի տրանսպորտային ենթակառուցվածքը, իսկ հայկական «խաղաղության խաչմերուկը»՝ Զանգեզուրի միջանցքը կամ Իրանի տարածքով դեպի Նախչըվան «Արազ» միջանցքը։
 
Ադրբեջան էր այցելել Իրանի տրանսպորտի նախարար Ֆարզանե Սադեղը, ով մանրամասն, առարկայական բանակցություներ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ. քննարկվել են թվեր, նախահաշիվներ, ժամկետներ, ծրագրեր՝ թե ինչպիսի տեսք կունենան Իրանի միջով ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունները։
 
Ադրբեջանում չեն շատախոսում՝ այնտեղ աշխատում են։ Իսկ հիմա ի՞նչ են անում Հայաստանում։ Ինչպե՞ս են նրանք պատրաստվում իրականացնել տրանսպորտային ծրագրեր, եթե իրենց լրջորեն համարում են տարանցիկ երկիր։ Ավաղ՝ նրանք ոչինչ չեն անում։ Ինչպիսի՞ ժամկետների ընթացքում Հայաստանը կկարողանա կառուցել՝ ցնորական տրանսպորտային միջանցքի շահագործման համար անհրաժեշտ կոմունիկացիաներ։ Ինչպե՞ս է նախատեսվում իրականացնել առասպելական «խաղաղության խաչմերուկի» նախագիծը, որը իբր պետք է անցնի Փոքր Կովկասի բլուրներով ու լեռներով։
 
Հայաստանը այս պահին մատը մատին էլ չի տվել, որպեսզի գոնե որևէ բան սկսի այդ ուղղությամբ։ Սա միայն ընդգծում է. որ հայկական միջանցքների մասին բոլոր խոսակցությունները՝ առասպել են, որը հիանալի հասկանում են նաև հենց Եվրոպայում։ Սակայն եվրոպական պոպուլիզմը՝ ըստ երևույթին, անջնջելի է»,- նշել է Ա. Չեռնովը:
 
Իր հերթին, ղազախստանցի քաղաքագետ Ազատ Ախմետովը կարծում է, որ Հարավային Կովկասում ճանապարհային քարտեզի վերագծման Հայաստանի անհիմն հույսերը հեշտությամբ հերքվում են ընդամենը երկու քաղաքական հայտարարություններով։
 
«Առաջինը՝ Թուրքիայի հայտարարությունն է այն մասին, որ Անկարան Հայաստանի հետ սահմանների բացումը կապում է բացառապես Երևանի կողմից երկկողմ բանակցությունների շրջանակներում Բաքվի բոլոր պայմանների կատարման հետ։ Եվ այդ դիրքորոշումը ոչ մի տեղ չի անհետացել։ Թուրքիայի այս թեմայով դիրքորոշումը մնում է անփոփոխ։
 
Երկրորդը՝ հենց նոր Անկարայից հնչած զանգն է։ Ինչպես հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա, և նա միայն տարակուսանք է հայտնել։ Սա նույնպես պետք է ընկալել որպես Անկարայի բացահայտ ակնարկ Երևանի վատ և անազնիվ աշխատանքի մասին»,- ամփոփել է Ա. Ախմետովը։

Caliber.Az
Դիտումներ: 485

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Երևանը նեղացել է պատմությունից Ալիևի ելույթին՝ Սիմոնյանի և Ռուբինյանի արձագանքի շուրջ

170
05 Նոյեմբերի 2025 16:53
2

Խոսքերի և սահմանի միջև Երևանի շտապողականությունը, Անկարայի սկզբունքայնությունը

138
06 Նոյեմբերի 2025 14:04
3

«Ադրբեջանը զիջախաղ չի խաղա Հայաստանում հեղաշրջման դեպքում» Caliber.Az-ի հարցազրույցը՝ Կիրիլ Կրիվոշեևի հետ

126
05 Նոյեմբերի 2025 09:34
4

Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձը. Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել

119
07 Նոյեմբերի 2025 14:11
5

ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռանկյան սուր անկյունները Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի եթերում

118
06 Նոյեմբերի 2025 17:34
6

Զինվորական շքերթ Բաքվում ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ/ ԹԱՐՄԱՑՎԱԾ

109
08 Նոյեմբերի 2025 13:24
7

Շարիֆը մեկնում է Բաքու. Հաղթանակի օրվա շքերթ և Ադրբեջանի հետ դաշինքի ամրապնդում Պակիստանյան ԶԼՄ

108
05 Նոյեմբերի 2025 12:35
8

Վախը որպես ախտորոշում Սարգսյանը և ընկերկցությունը վախենում են Ադրբեջանի հետ խաղաղությունից

104
07 Նոյեմբերի 2025 10:51
9

Բաքվի դատարանում ներկայացվել են Արայիկ Հարությունյանի հանցավոր կազմակերպությանը միանալու վերաբերյալ ապացույցներ

104
06 Նոյեմբերի 2025 16:26
10

Ադրբեջանի ԱԳՆ. Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ

101
07 Նոյեմբերի 2025 18:28
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading