twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

36 «մոլորված» կոնգրեսականները ընդդեմ Ադրբեջանի Պոլոսկովան և Վելիզադեն՝ Caliber.Az-կայքում

15 Ապրիլի 2025 14:18

36 ամերիկյան կոնգրեսականները ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել՝ «Մագնիտսկիի գլոբալ ակտի» համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ «հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ ռազմագերիների և արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանավորման, խոշտանգումների և կեղծ դատավարությունների համար պատասխանատու» Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական գրասենյակի մամուլի ծառայությունը։
 
Նամակը ստորագրած կոնգրեսականներն ընդգծում են. «Մինչ օրս Ադրբեջանը ապօրինի պահում է առնվազն 23 հայ ռազմագերի, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ և դրանից հետո», հավելելով, որ «այդ քաղաքական պատանդները ենթարկվում են բռնության և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»։
 
«Հայ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կեղծ դատավարությունները խաթարում են կայուն խաղաղության համար անհրաժեշտ վստահության միջոցները: Քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակումը հանդիսանում է կարևոր քայլ արդար և կայուն խաղաղության հասնելու ճանապարհին: Մենք համարում ենք, որ այդ պատժամիջոցները հանդիսանում են ճնշման կարևոր գործիք ռազմագերիներին ազատելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան կանխելու համար»,- ասվում է նրանց նամակում։
 
Հետաքրքիր է, իհարկե, Կոնգրեսի հայամետ լոբբիստների կողմից նման միջնորդությունը կունենա արդյո՞ք որեւէ ազդեցություն: Ինչի՞ հետ են նրանք ընդհանրապես հույսեր կապում նոր նախագահ Թրամփի օրոք, ով բոլորովին վերջերս նախագահ Ալիևին Նովրուզի կապակցությամբ գրավոր շնորհավորանքում հայտնել է՝ ԱՄՆ-ի վճռական աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
 
Այս մասին Caliber.Az-ի հետ իրենց կարծիքն են կիսել հայտնի քաղաքական փորձագետները:
 
Քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դիվանագետ Տատյանա Պոլոսկովան (ՌԴ) առաջին հերթին նշել է, որ Թրամփը՝ պրագմատիկ, գործի մարդ է, և, բնականաբար, նա համարում է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի լավ հարաբերություններն նրա երկրի համար շատ ավելի կարևոր են, քան առասպելական «մեծ Հայաստանի» և «թուրքերի կողմից ստրկացված «արցախի»» մասին հեքիաթները։
 
«Բացի այդ, նա միլիարդատեր է, և հայկական սփյուռքը բավարար ռեսուրս չունի նրա աջակցությունը գնելու համար: Թրամփը հաստատ չի փչացնի հարաբերությունները Բաքվի հետ: Առավել ևս, «արցախի» նախկին առաջնորդների և նրանց համախոհների անօրինական հետապնդման ոչ մի հաստատումներ չկան: Եթե ինչ-որ բան լիներ, ապա բողոքի խնդրագրի հեղինակ կոնգրեսականները անպայման դրանք կհրապարակեին։ Իսկ դա պարզապես բացահայտ պատվերով հարձակում է Ադրբեջանի վրա։ Մինչդեռ, ԱՄՆ-ը որպես պետության և նրա քաղաքացիների համար ոչ մի  շահագրգռվածություն չկա փչացնել հարաբերությունները Բաքվի հետ, այն էլ կալանքի տակ գտնվող պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին հաճոյանալու համար։
 
Ծանր հանցագործություններ կատարած, ադրբեջանական ժողովրդի ցեղասպանությունը փաստորեն կազմակերպած և նրանում մասնակցած անջատողականների նկատմամբ Բաքվում անցկացվող դատական գործընթացները՝ Ադրբեջանի ներքին գործն է։ ԱՄՆ կոնգրեսականների կարծիքը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ։ Ստորագրողներն իրենք էլ հիանալի հասկանում են այս հանգամանքը, բայց նրանց հարկավոր է կատարել պատվերը։ Ես չեմ ուզում ասել, որ նրանցից բոլորը դա անում են նյութական նկատառումներով։ Կան նաև այնպիսիք, ովքեր վատ տեղեկատվության կամ բնական արցունքոտության պատճառով որոշել են պաշտպանել բացահայտ ավազակներին: Այդպիսիները կարող են իրենց զգացմունքներն արտահայտելու ավելի լայն դաշտ գտնել հենց ԱՄՆ-ում, որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի, մահապատիժը չի վերացվել։ Թող խնդրագրեր գրեն՝ ի պաշտպանություն մահապատժի ու երկարաժամկետ դատապարտվածների։ Միայն թե այնտեղ մարդասպանների, մոլագարների, ահաբեկիչների պաշտպանությունը դժվար թե հասարակության ըմբռնում գտնի:
 
Ես համոզված եմ, որ նման կոչերի ազդեցության տակ Թրամփը չի փոխի իր քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ։ Հնարավոր է, նույնիսկ ստորագրողներին կոչ կանի  հոգ տանել իրենց երկրի մասին և չմիջամտել ուրիշների գործերին, առավել ևս պաշտպանել այն մարդկանց, ովքեր իրենք են ընդունում իրենց մեղքը հանցագործությունների կատարման մեջ: Չէ՞ որ այդ մասին ամբաստանյալները բազմիցս հայտարարել են դատարանում։ Ինչպես նաև այն մասին, որ նրանց նկատմամբ ապօրինի ազդեցության միջոցներ չեն կիրառվել», - հայտարարել է դիվանագետը։
 
Միջազգային հարցերով փորձագետ, «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն իր հերթին հայտարարել է, որ նման բնույթի դիմումը՝ առաջինն է Թրամփի օրոք, ուստի դժվար է կանխատեսել արձագանքը, եթե հաշվի առնել նաև, որ ինքը՝ Ռուբիոն, ժամանակին բավականին ակտիվորեն համակրում էր հայերին, երբ օրենսդիր էր։
 
«Բայց ժամանակները փոխվել են, առաջնահերթությունները փոխվել են: Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը փորձում է գործել պրագմատիկ շահերին հաշվառմամբ: Բացի այդ էլ, Թրամփն աշխատել է Ադրբեջանի հետ իր 45-րդ նախագահության ընթացքում:
 
Հետևաբար համագործակցության այս փորձն այս դեպքում կարող է էական դեր խաղալ։ Բացի այդ (Ալիևին ուղղված Թրամփի նամակում այդ մասին ասվել է), Ադրբեջանի և Իսրայելի միջև հատուկ կապերը նույնպես գործոն են հանդիսանում ամերիկա-ադրբեջանական ներկայիս հարաբերություններում։
 
Մենք գիտենք, որ Ռուբիոյին դիմաց այս օրենսդիրներից շատերը ընդհանրապես պատկանում են Թրամփի հակառակորդների և ԱՄՆ-ի արտաքին ու ներքին քաղաքականությունը քննադատող ճամբարին։ Ակնկալել, որ ներկայիս վարչակազմը ուշադրությամբ կլսի նրանց, առավել եւս կշտապի կատարել նրանց պահանջները, բացարձակապես իմաստ չունի։
 
Ուստի, ինձ թվում է, որ այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ներկայիս վարչակազմը ձգտում է գործել սեփական շահերից ելնելով, և այս կամ այն երկրների հետ հարաբերությունները դիտարկում է իրական քաղաքականության համատեքստում, որոշ ամերիկացի օրենսդիրների այս ջանքերը պատշաչ ազդեցություն չեն ունենա։
 
Առավել ևս, որ ընտրական ցիկլը ետևում է, հայկական լոբբիի հետ սիրախաղի առանձնակի կարիք չկա։ Հետևաբար, կարծում եմ, որ այդ դիմումը ընդհանուր առմամբ կմնա առանց անհրաժեշտ ուշադրության»,- ամփոփել է Վելիզադեն։

Caliber.Az
Դիտումներ: 309

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ալիևի հիմնական ուղերձները Եվրոպայի կենտրոնից Նորությունները թարմացվում են

144
21 Մայիսի 2025 15:30
2

Վարդանյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ԼՈՒՍԱՆԿԱՐ

125
21 Մայիսի 2025 09:12
3

Արծրուն Հովհաննիսյանը, Նժդեհը և Երրորդ Ռեյխի ստվերը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

116
21 Մայիսի 2025 10:25
4

Պատժամիջոցային ապրանքները և հայկական հետքը Ծխի վարագույրը «Վրաստանի միջոցով վերաարտահանման» հետ սկանդալում

111
20 Մայիսի 2025 16:38
5

Մարտին Ռայանը ռազմական տեղեկություններ է փոխանցել ֆրանսիական հետախուզությանը Բաքվում շարունակվում է լրտեսության գործով դատավարությունը

101
20 Մայիսի 2025 09:23
6

Փաշինյանի բնապահպանական դեմագոգիան Անտառահատումից մինչև գետերի աղտոտում

101
20 Մայիսի 2025 18:00
7

Anatolian Phoenix-2025. ադրբեջանցի դեսանտայինները Կոնյայի երկնքում ՏԵՍԱՆՅՈՒԹ

99
22 Մայիսի 2025 10:47
8

Բարեկամները աշխարհաքաղաքական փոթորկում Բաքուն և Բուդապեշտը ամրապնդում են վստահությունը

89
21 Մայիսի 2025 18:33
9

«Ժամանել է Բաքու-Աղդամ գնացքը». խորհրդանշական տեսանյութ Ադրբեջանի նախագահի օգնականից

83
23 Մայիսի 2025 15:20
10

Եվրոպայի սթափվելը Գուրևիչը և Այթմատովը՝ Caliber.Az-կայքում

82
20 Մայիսի 2025 17:53
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading