twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանը շատախոսում է, Ադրբեջանը ակնկալում է գործողություններ Առանց Բաքվի պայմանների կատարման՝ խաղաղ պայմանագիր չի լինի

15 Ապրիլի 2025 11:00

Օրերս հայկական «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով ռուսական աղբյուրներին, ակնարկել է՝ արդեն առաջիկա ամիսներին Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրման հնարավորության մասին։
 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ վերոնշյալ հրապարակման՝ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ամենամյա շքերթից առաջ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումը կոչված է հանգեցնել համաձայնության այն մասին, որ մայիսյան տոներից հետո Բաքուն և Երևանը Ալմաթիում կստորագրեն խաղաղության մասին ինչ որ փաստաթուղթ։
 
Պարբերականը նշում է, որ «Ղազախստանը պատահական չի ընտրվել որպես փաստաթղթի ստորագրման հնարավոր վայր, քանի որ Փաշինյանը Ալմաթիի հռչակագիրը դարձրել է հայ-ադրբեջանական բանակցությունների հիմք»։ Սակայն, այս ինսայդերային տեղեկատվությունը Հայաստանի կառավարությունում չի հաստատվել։
 
2024 թվականի մայիսին Ալմաթիում՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև բանակցություններ են անցկացվել, որոնց ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են՝ երկրների միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստումը, պայմանավորվելով շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։
 
Ալմաթիում դեռ 1991 թվականին ստորագրվել է՝ Խորհրդային Միության փլուզումից հետո կազմավորված ինքնիշխան պետությունների սահմանները ամրագրող Ալմաթիի հռչակագիրը։ Այդ իսկ պատճառով այստեղ կա որոշակի սիմվոլիզմ:
 
2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը և Ադրբեջանը հաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Ալմաթիի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
 
2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն մասին, որ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրի ստորագրումը նշանակում է՝ Երևանի կողմից Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելության ճանաչում։ «Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ի հանրապետությունների միջև»,- հիշեցրել է Լավրովը՝ նշելով, որ դա նշանակում է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը» որպես Ադրբեջանական ԽՍՀ-ի մասի ճանաչում։
 
«Երբ դա առանց որևէ վերապահումների հավանության է արժանացել և՛ Ադրբեջանի, և՛Հայաստանի, և՛ Ֆրանսիայի, և՛ և պարոն Միշելի (Եվրախորհրդի նախագահ) կողմից՝ սա լուծում է Ղարաբաղի կարգավիճակին մոտենալու հարցը», - հայտարարել է ռուսաստանյան գերատեսչության ղեկավարը։
 
2023 թվականի հոկտեմբերին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իսպանիայի Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել է հռչակագիր, որում ճանաչել է Ադրբեջանի տարածքը 86,6 հազար քառակուսի կիլոմետր, ներառելով Ղարաբաղը. «Կողմերը հավատարիմ են մնում ինքնիշխանության, սահմանների անձեռնամխելիության, Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը ուղղված բոլոր ջանքերին, ինչը արդեն հիշատակվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2023 թվականի մայիսի 14-ի և 15-ի հայտարարություններում»,- ասվել է փաստաթղթում։ 
 
Նույն ժամանակահատվածում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով կառավարության ժամին, պաթոսով հայտարարել է, որ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի մերժումը, որի համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, նշանակում է Հայաստանի անկախության մերժում։
 
Այդ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմությունը սկսել է Փաշինյանին մեղադրել «Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու» մեջ։ Սակայն, ինչպես երևում է, Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին՝ Հայաստանի կողմից ճանաչվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց շատ առաջ։
 
Անցյալ տարի Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Ալմաթիի հռչակագիրը հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմնական սկզբունք։
 
2024 թվականի ապրիլին պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների հանդիպումից հետո՝ Հայաստանն ու Ադրբեջանը որոշում ընդունեցին սահմանների սահմանազատումը անցկացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին համապատասխան։ Այս պահը նշանակում է, որ նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների միջև վարչական սահմաններն այժմ վերածվում են միջազգային սահմանների։
 
Սահմանների սահմանազատումը իրենից ներկայացնում է երկարատև տեխնիկական գործընթաց (խոսքը 1000 կիլոմետրից ավելի սահմանի անցկացման մասին է): Սակայն ո՛չ այս հարցն է հանդիսանում համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման խոչընդոտ։ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում է Հայաստանի սահմանադրության մեջ մտցնել՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառող ուղղումներ, ինչպես նաև հետաձգում է վաղուց մոռացության մատնված ամորֆ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Բաքվում ոչ մի նշանակություն չեն տալիս Ղարաբաղը Ադրբեջանին պատկանելիության ու տարածաշրջանում խաղաղությանը Երևանի հավատարմության մասին Հայաստանի իշխանությունների մերկախոս հայտարարություններին, այլ սպասում են կոնկրետ գործողությունների։
 
Նիկոլ Փաշինյանը, լինելով խոսքային լարախաղացության վարպետ, նման հայտարարություններ է անում միջազգային հանրության ուշադրությանն ու աջակցությանը արժանանալու հաշվարկով։ Ցավոք, Երևանը չարեց անհրաժեշտ հետևություններ այն բանից հետո, երբ Բաքվի հետ «հատված» համաձապայմանագիր կնքելու փորձերը ճայթունով ձախողվեցին:
 
Դրանով հանդերձ, Փաշինյանի կառավարությունը ջանասիրաբար շարունակում է Հայաստանի ակտիվ ռազմականացումը Արևմուտքում իր նոր տերերի՝ ԵՄ-ի և Ֆրանսիայի թելադրանքով, դրանով իսկ նպաստելով Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ամրապնդմանը և մեծացնելով Ադրբեջանի հետ նոր պատերազմի ռիսկերը։
 
Նման դասավորությունը նշանակալից աստիճանով նվազեցնում է՝ տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի կնքման հնարավորությունը։ Հետևաբար, նրա հավանականությունը, որ մոտակա ամիսներին Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն ինչ-որ փաստաթուղթ խաղաղության մասին՝ գործնականում զրոյական է։ Առանց Բաքվի առանցքային պայմանների կատարման՝ Հայաստանի ոչ մի պատրվակները չեն հանգեցնի խաղաղ պայմանագրի կնքմանը։ Պահեստային տարբերակներ չկան և չեն լինի:

Caliber.Az
Դիտումներ: 482

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Իլհամ Ալիևը և Սի Ցզինպինը քննարկել են ռազմավարական գործընկերությունը

119
31 Օգոստոսի 2025 22:47
2

Պակիստան և Հայաստան. Խաղաղությանն ընդառաջ քայլ ՇՀԿ-ի ներգործությունը և վաշինգտոնյան պայմանավորվածությունների արձագանքը

119
02 Սեպտեմբերի 2025 14:44
3

Ալիևները Տյանցզինում մասնակցել են` պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց պաշտոնական ընդունելությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ / Տեսանյութ

107
31 Օգոստոսի 2025 21:50
4

Ուժի վայր ՇՀԿ-ի գագաթնաժողովը և Իլհամ Ալիևի այցը Չինաստան

98
02 Սեպտեմբերի 2025 13:48
5

Ադրբեջան – ՇՀԿ. բազմահնչեղություն հատուկ նրբերանգներով Թեյմուր Աթաևի ակնարկը

97
01 Սեպտեմբերի 2025 15:45
6

Կարմիր Խաչը՝ Ադրբեջանում իր առաքելության ավարտի մասին

96
02 Սեպտեմբերի 2025 16:30
7

Ադրբեջանը «ՇՀԿ գործընկեր» նոր կարգավիճակ կստանա

86
01 Սեպտեմբերի 2025 14:13
8

Հաջիև. Ադրբեջան-Չինաստան հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա

84
01 Սեպտեմբերի 2025 09:10
9

Էրդողանը՝ Զանգեզուրի միջանցքի կարևորության մասին

84
02 Սեպտեմբերի 2025 17:40
10

Գյանջայում ԱՊՀ III խաղերի մինչ մեկնարկի հետհաշվարկը

81
01 Սեպտեմբերի 2025 13:13
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading