Տարեգրություն
A+
A-
Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին
05 Դեկտեմբերի 2023 13:23
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել՝ Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Փխրա Վաջիրակլաոչաոյուհային։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով, ուղերձում ասվում է.
«Ձերդ մեծություն, իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին՝ Թաիլանդի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ և փոխանցում իմ ամենաանկեղծ մաղթանքները։
Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում, իսկ Թաիլանդի Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»։
Caliber.Az
Դիտումներ: 109