Իլհամ Ալիևն ընդունել է Սամանտա Փաուերին, Յուրի Կիմին և Լուի Բոնոյին
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերին, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Կիմին և Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում ստեղծված իրավիճակի շուրջ։
Իլհամ Ալիևը, հայտնելով հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկայի, զինամթերքի և ռազմական նշանակության իրերի առգրավման մասին, ընդգծել է, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչը զննել են առգրավված զենքն ու ռազմական տեխնիկան։ Իլհամ Ալիևը նշել է, որ ներկայումս անօրինական հայկական զինված կազմավորումերը զինաթափվում և դուրս են բերվում Ադրբեջանի տարածքից։
Նախագահն ընդգծել է, որ հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում թիրախները եղել են ապօրինի հայկական զինված խմբավորումները և ռազմական օբյեկտները, խաղաղ բնակչությանը վնաս չի հասցվել։