Իլհամ Ալիևն ընդունել է Օ'Բրայենին
Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ ' Բրայենին:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այ մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպմանը Ջեյմս Օ՛Բրայենը գոհունակությամբ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և նախագահ Իլհամ Ալիևի վերջին հեռախոսազրույցը և զրույցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները։ Նա ընդգծել է Միացյալ Նահանգների հանձնառությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղմանը և այդ գործընթացին աջակցելու պատրաստակամությունը։
Ջեյմս Օ'Բրայենը նշել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցության կարևորությունը, ինչպես նաև ռազմավարական մակարդակով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային համագործակցությունը, Միջին միջանցք նախագծի և այլ հարցեր։
Իլհամ Ալիևը նույնպես գոհունակությամբ հիշել է Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցը և ասել, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։