Տարածաշրջան
A+
A-
Լավրովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մասին
29 Դեկտեմբերի 2022 12:28
«Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, ամեն հնարավոր աջակցություն է ցուցաբերում խաղաղ գործընթացին այն ձևով և ծավալով, որով շահագրգռված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը և Ադրբեջանը առաջիկա ամիսներին կստորագրեն խաղաղ պայմանագիր։
Նա նաև նշել է, որ ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին և Երևանին:
«Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Caliber.Az
Դիտումներ: 96