Կոլոմինա. ՆԱՏՕ-ն կարող է դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդման գործում
«ՆԱՏՕ-ն կարող է դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդման գործում»:
Այս մասին Caliber.Az-ին ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Ես իսկապես ողջունում եմ բոլոր կառուցողական ջանքերը, որոնք օգնում են նորմալացման գործընթացին: Ես ողջունում եմ նաև Եվրամիության կենտրոնական դերն այս հարցում: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կարող է աջակցող դեր խաղալ երկու մայրաքաղաքների միջև քաղաքական երկխոսության միջոցով վստահության ամրապնդման գործում: Բայց անմիջական քննարկումներում մենք կոնկրետ մեխանիզմ կամ պաշտոնական դեր չունենք։ Ուզում եմ նաև ավելացնել, որ մենք կշարունակենք աջակցել բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են կարգավորման գործընթացի առաջխաղացմանը»,- ասել է Խավիեր Կոլոմինան։