twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հակաադրբեջանական արշավ նախապես պայմանավորված սակագնով «Բուդյոնովկաներում շտիրլիցների» նոր արկածները

05 Հունիսի 2024 16:53

Շտիրլիցը քայլում էր Բեռլինում և ոչ մի կերպ չէր կարող հասկանալ, թե ինչն է իրեն մատնում որպես ռուսական հետախույզ՝ կամ պարաշյուտը մեջքին, կամ պարանոցից կախված Շպագինի գնդացիր-ատրճանակը, կամ ուժեղ մի կողմ ծռված բուդյոնովկա-գլխարկը: Անեկդոտ է, իհարկե, ոչ առաջին թարմության, բայց նա ցավալիորեն ճշգրիտ է փոխանցում այն իրավիճակը, որին կրկին բախվում է Ադրբեջանը։ Իսկ մեր երկիրը բախվում է զրպարտության հերթական արշավին, որին մասնակցում են տարբեր «բուդյոնովկաներում շտիրլիցներ»։ Նրանք բոլորը ընկնում են «Գերմանիայի քաղաքացիական ակտիվիստներ և իրավապաշտպաններ» ընդհանուր անվան տակ։ Այսինքն, այս տանջվողներն ու ծարավները նույնիսկ սեփական կազմակերպություն չունեն, կա միայն հանձնարարություն՝ զրպարտել մեր երկրին։ Ամենայն հավանականությամբ՝ նախապես նախատեսված սակագնով։ Եվ ահա ակտիվիստներից մեկը՝ Ջոնաթան Սպանբենբեգը հայտարարել է, որ միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները պետք է ուշադրություն դարձնեն նրա վրա, որ COP29-ը անցկացվելու է մի երկրում, որը «անցկացնում է հայերի ցեղասպանության քաղաքականություն՝ Լեռնային Ղարաբաղից արտաքսելով 120.000 խաղաղ բնակիչների, ոչնչացնում է պատմական հուշարձանները և ջնջում է հայկական հետքը»։

Կեղծիք է և անհեթեթությու՞ն ։ Իհարկե։ Չէ որ իրականում ոչ մի «Լեռնային Ղարաբաղ» չկա, այլ կա Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան։ Եվ այդ Հայաստանն է ցեղասպանություն իրականացրել Խոջալուի խաղաղ ադրբեջանական բնակչության նկատմամբ, ինչը նույնիսկ այդ երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոստովանել է բրիտանացի լրագրող Թոմ դե Վաալի հետ հարցազրույցում։ Այդ Հայաստանն է անցկացրել էթնիկ զտումներ, որի հետևանքով իր տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այդ Հայաստանն էր քառորդ դար շարունակ օկուպացված պահում Ադրբեջանի տարածքի 20%-ը։ Այդ Հայաստանն է մեր երկրի օկուպացված տարածքներում քանդել մշակութային օբյեկտները, մզկիթներըը, տներ։ Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից ոչ մի եկեղեցի կամ մշակութային օբյեկտ չի ավերվել։ Եվ այս բոլոր «բուդյոնովկաներում շտիրլիցները» այդ մասին գիտեն, բայց իրենց դերը մոլեռանդորեն են խաղում։

Իսկ ինչո՞ւ նրանք պետք է հրաժարվեն այդչափ անփոշի աշխատանքից։ Չէ որ ամենահեշտ բանն է դուրս տալ ինչ որ հիմարություն, որի համար պատրաստ են վճարել: Ո՞վ։ Իսկ դա պարզ դարձավ, երբ Սպանբենբեգը պահանջեց նաև «անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու ուղղությամբ»։ Խոսքը, ինքնին հասկանալի է, ղարաբաղյան խունտայի նախկին առաջնորդների մասին է, որոնցից մեկն է հանդիսանում մեծ քաղաքականություն խաղալ որոշած ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Ռուբեն Վարդանյանը։ Նրա պաշտպանության քարոզարշավն վճարվում է այնքան առատաձեռն, որ մենք արդեն լսել ենք Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու ծրագրերի մասին։ Լավ է, որ Ռուբեն Կառլենովիչին չեն առաջադրել Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» վրա դեռ չխաղացած դերի համար։ Ֆրանսիացիներից, խոստովանում ենք, դա էլ կարելի է սպասել։ Բայց այս կոնկրետ դեպքում ակտիվացել են ոչ թե ֆրանսիացիները, այլ գերմանացիները։ Ընդ որում նորից ոչ թե հենց այնպես, այլ ճիշտ և ճիշտ կարևոր միջազգային միջոցառման նախօրեյին, որ անցկացվելու է Բաքվում։

Մեր երկիրը պատրաստվում է հյուրընկալել COP29-ը, որին կմասնակցեն տասնյակ երկրներից պատվավոր հյուրեր, ներառյալ առաջատար տերությունների նախագահներ և վարչապետներ։ Ինչպե՞ս կարելի է բաց թողնել «բուդյոնովկաներում շտիրլիցներին» ակտիվացնելու հնարավորությունը: Չէ որ նրանց մոտ արդեն՝ յուրաքանչյուր կարևոր իրադարձությունից առաջ Ադրբեջանին զրպարտելու կազմավորված ավանդույթ կա։ Առաջին անգամ մենք դա տեսանք 2012 թվականին։ Այդ ժամանակ՝ Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթը քաղաքականացնելու լայնածավալ ագրեսիվ արշավ էր ծավալվել։ Գերմանական խոշոր լրատվական հրապարակումները, ներառյալ «Spiegel Online»-ը և «»Die Zeit-ը, այդ ժամանակ անընդհատ բարձրացնում էին հարցեր, որոնք, ընդհանուր առմամբ, կարելի է միավորել Ադրբեջանում «ժողովրդավարության բացակայության» թեմայում:

Ինչպես տեսնում ենք, ըստ էության, հիմա կրկնվում է այդ նույն պատմությունը։ Փոխվում են միայն հակաադրբեջանական քարոզարշավի մասնակիցները։ Իսկ նրանց աշխատանքի արդյունքը կլինի նախկինը։ Զրոյական։ Այդ թվում նաև այն պատճառով, որ աշխարհի առաջատար տերությունների նախագահները շեշտում են Ադրբեջանի և առաջիկա COP29-ի կարևորությունը։ Ահա և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին հասցեագրված և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի բազմակողմ էներգետիկ դիվանագիտության գծով ավագ խորհրդական Հարրի Քեմյանի կողմից ընթերցված ուղերձում ասվում է այն մասին, որ Ադրբեջանը մնում է. «որպես գլոբալ էներգետիկ անվտանգության կարևոր հենասյուն, հատկապես Եվրոպայի համար»։ Ուղերձում նշվում է նաև, որ կասպիական գազը մատակարարվում է աճող թվով երկրներ, Եվրոպային օգնելով դիվերսիֆիկացնել իր էներգիայի աղբյուրները և արագացնել անցումը ածխի օգտագործումից: Նրանում նաև նշվում է, որ COP29-ը Ադրբեջանին ներկայացնում է՝ նավթի և գազի հատվածից մեթանի արտանետումների սահմանափակումը և մաքուր էներգիայի անցումը խթանելու առանցքային գլոբալ նախաձեռնությունները առաջ մղելու առանձնահատուկ հնարավորություն։

Ինչպես նաև հիշեցնեմ, որ ապրիլի 25-26-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում՝ «Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության» բարձր մակարդակի սեգմենտին մասնակցելու համար։ Հիանալի հիշում եմ, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքն այդ ժամանակ հայտարարել է, որ ուրախ է, որ Ադրբեջանը հյուրընկալում է COP29-ը: «Ադրբեջանը ստանձել է կլիմայի հարցով կարևոր պարտավորություն: Դուք կարող եք վստահ լինել մեր աջակցության մեջ: ԱՄԷ-ի, Ադրբեջանի և Բրազիլիայի COP նախագահների հետ մենք աշխատելու ենք Դուբայից, Բեռլինից Բաքու տանող կամրջի վրա: Հուսով եմ, որ այս կամուրջը կծառայի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։ Ուրախ եմ մեր համագործակցությամբ»,- ասել է Բերբոքը:

Այս ամենի ֆոնին մեր երկիրը զրպարտելու «բուդյոնովկաներում շտիրլիցների» հերթական փորձերը ոչ միայն անհեթեթ են թվում, այլ նաև ծիծաղելի։ Ինչպես վերը նշված անեկդոտում։

Աքպեր Հասանով

Հյուր սյունակագիրների կողմից արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դրիքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա հայացքները:

Caliber.Az
Դիտումներ: 120

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

172
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

136
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

105
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

85
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

83
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading