Համայնքի նախագահ. Հարավային Կովկասի բոլոր դժբախտությունների հիմքում ընկած է հայկական սուտը
«Վերջին 200 տարիների ընթացքում ոչ միայն մեր ժողովրդի, այլև Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներին բաժին ընկած բոլոր դժբախտությունների հիմքում ընկած է հայկական կեղծիքը և հայկական սուտը»:
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, այս մասին հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Հեյդար Ալիևի տարվա» շրջանակներում կազմակերպված՝ Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվան նվիրված՝ «Հնագույն տեքստերը և դասական աղբյուրները բացահայտում են հայկական կեղծարարություններն ու մոգոնումները կամ՝ ադրբեջանա-թուրքական պապենական հող հանդիսացող Զանգեզուրի իրողությունները» թեմայով համաժողովում:
Համայնքի նախագահը նշել է, որ դրա պատճառները պարզելու համար անհրաժեշտ է երկու հարց պարզել. «Ինչու՞ է հայերի երակներում հոսում Կովկասի և Մերձավոր Արևելքի բոլոր բնիկ ժողովուրդների արյունը, ինչո՞ւ են նրանք այդքան կեղծարար, ծախու, վրիժառու, անվստահելի: Երկրորդը՝ ինչպե՞ս է հայերին հաջողվում աշխարհին համոզել իրենց ստերի մեջ»։
Ալեքբերլիի խոսքով, առաջին հարցի պատասխանն այն է, որ հայերը էթնիկ ծագում չունեն. «Նույնիսկ հայ պատմաբանները չեն կարող և չեն կարողանա գտնել այս ծագումը»: