twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Հայաստանը անցակետ է ուզու՞մ Զանգեզուրում Նա դրանք կստանա, բայց Երևանը Լաչինում արել է իր ընտրությունը

02 Նոյեմբերի 2022 16:02

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան. «Հայկական կողմը պատրաստ է սպասարկել երեք նոր անցակետեր Ադրբեջանի հետ սահմանին։ Սահմանային անցակետեր և հսկողության ռեժիմները արդեն տեղադրվել են։ Եթե ադրբեջանական կողմը պատրաստ է օգտվել այդ անցակետերի ծառայություններից, ապա հայկական կողմը պատրաստ է դրանք տրամադրել»։

Անիմաստ է անվերջ առաջարկել մի բան, որը ժամանակին արդեն մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։ Այս երեք անհեթեթ երթուղիները չեն ծառայում այն ընդհանուր նպատակին և կապիտուլիացիայի ժամանակ Հայաստանի կողմից ստանձած՝ տրանսպորտային հաղորդակցությունները ամենաօպտիմալ երթուղիներով ապաշրջափակելու պարտավորությանը։ Երևանը շարունակում է խաղալ այնպիսի խաղեր, որոնք նրա համար բացի նոր հիասթափություններից (կամ նույնիսկ տխուր հետևանքներից) այլ բանի չեն հանգեցնի։ Չի կարելի, ինչ-որ տեղ անհասկանալի բունկերում ստորագրելով կապիտուլյացիայի ակտ, խոսել մի բանի մասին, իսկ երկու տարի անց, ստանալով տարածաշրջանային դերակատարների կասկածելի աջակցությունը, փորձել խույս տալ դրանցից։ Սա ձեզ համար, հարևաններ, բակային ֆուտբոլ չէ, որպեսզի խաղի ընթացքում «խաբել»։

Խոսքը նոր երթուղու անցկացման մասին չէ, խոսքը դրա վերականգնման մասին է, ինչն արդեն անցկացվել ու գործել է դեռ խորհրդային տարիներին։ Այդ տարիներին երկաթուղու երկայնքով անցկացվել էր ավտոմայրուղին։ Հայկական ԽՍՀ-ի այդ ժամանակվա ղեկավարությունը՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ, բոօլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի կանխել սահմանային գետի հյուսիսային ափի երկայնքով Մինջիվանից Օրդուբադ ավտոմոբիլային ճանապարհի ի հայտ գալուն։ Սակայն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիևը, ով ԽՍՀՄ կառավարությունում ղեկավարում էր տրանսպորտի ոլորտը, անցկացրեց այդ ճանապարհը։ Ինչը այնուհետև Հայաստանի հետագա իշխանությունները հասցրին անօգտագործելի վիճակի։ Ինչպես այդ ժամանակ Հեյդար Ալիևը հասավ իր նպատակին, այնպես էլ հիմա Իլհամ Ալիևը գործը կհասցնի մինչև վերջ։ Թող Հայաստանում (եւ էլի ուրիշ տեղ) չկասկածեն դրանում։ Եվ դրանք ոչ թե ինչ-որ «քմահաճություններ» են, այլ այն անվիճելի փաստի ըմբռնումը, որ այս երթուղին հանդիսանում է ամեն առումով ամենակարճը և օպտիմալը։

Հայաստանի կողմից առաջարկված երթուղիները ոչ միայն երկարացնում են ճանապարհը, այլեւ դրանք նաև հարմար չեն տեղագրական պատճառներով։ Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների աճի պայմաններում ձմռանը անհնարին կլինի լեռնանցքների միջով այս ոլորապտույտ ճանապարհներով ապահովել անհրաժեշտ անցունակությունը։ Հայկական կողմից այդ խոչընդոտները դրվում են միտումնավոր, որպեսզի Ադրբեջանին «նվիրի» հավերժական խցանումներով, ձնաբքերով և այլ դժվարություններով իր «Վերին Լարսը»։

Հայաստանը կառչում է «միջանցք» և «արտերկրային» բառերից՝ փորձելով շեղել խոսակցությունը։ Բնաը ը նրանում չէ, թե ինչպես անվանել այդ ճանապարհները (ի դեպ, այլ դեպքերում, չգիտես ինչու, Հայաստանը առանց շփոթմունքի ստվերի չի խորշում օգտագործել «միջանցք» բառը)։ Հաղորդակցությունների բացումը չի հանգեցնի պետական սահմանների փոփոխությանը (դրանք անվանի թեկուզ «պատմական»), ինքնիշխանության խարխլելուն, կամ այլ բանի, որի մասին անվերջ հիստերիա են անում մեր հարավային հարևանները։ Միթե՞ Պարսից ծոցից մինչև Սև ծովի նավահանգիստներ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը (ՄՏՄ), որը Թեհրանում այսօրվա հայ-իրանական բանակցությունների մասնակիցների մտահաղացմամբ պետք է Հնդկաստանը Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջոցով միացնի Եվրոպայի հետ, գոնե ինչ որ կերպ խափանում է այդ երկրների ինքնիշխանությա՞նը, փոխում է նրանց սահմաննե՞րը։ Չէ որ ո՛չ: Ինչի՞ համար է այդ դեպքում Հարավային Կովկասում «փոխվող պատմական սահմանների» մասին Իրանից հնչող այդ հիստերիան։ Իսկ դուք որտե՞ղ էիք, երբ Հայաստանը 30 տարի փորձում էր վերաձևել մեր սահմանները։ Նույնիսկ չեն խորշել ամբարտակ կառուցել Խուդաֆերինի շրջանում։

Եվ տես հիմա Երևանը, ոգեշնչված Իրանից անսպասելի աջակցությունով, «դիրք» է բռնել և սկսել է խոսել ինքնիշխանության մասին, որը ոչ ոք չի էլ պատրաստվում խախտել։ Միթե պարզ չէ, որ դրանով Հայաստանը իրեն թողնում է մեկուսացման մեջ, քանի որ ոչ ոք նրան թույլ չի տա Ադրբեջանի տարածքում միակողմանի օգտվել տրանսպորտային հնարավորություններից։ Բաքուն իր համար այլընտրանքներ կգտնի (արդեն գտել է), իսկ դուք ի՞նչ եք անելու։ Այդպե՞ս էլ կմնաք մեկուսացման մեջ, ուրախանալով նրանով, որ «թուրքին» չթողեցիք անցնել այդ դժբախտ 46 կմ-ը։ «Հարևանին ինադու կհանեմ աչքերս»։

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարության անդամի այսօրվա հայտարարությունից, որի մեջ նա մի քանի անգամ հիշատակել է անցակետի մասին՝ պարզ է դառնում, որ նրա երկիրը Լաչինի ճանապարհի առնչությամբ արել է իր ընտրությունը։ Իսկ հիմա թեկուզ միլիոն մարդկանց քշի Խանքենդիի հրապարակ։ Անցակետ, թող լինի անցակետ, ինքնիշխանություն, թող լինի ինքնիշխանություն։

Caliber.Az
Դիտումներ: 766

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի ականային ահաբեկչության մասին

169
01 Հունիսի 2025 22:19
2

Խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. ինչպիսի՞ն պետք է լինի այն AnewZ-ի հարցումը Բաքվում, Երևանում և Թբիլիսիում

168
03 Հունիսի 2025 13:20
3

Քելբաջարում ականի վրա տրակտոր է պայթել, կա տուժած

166
01 Հունիսի 2025 22:15
4

Աֆրիկայից մինչև Հարավային Կովկաս. Մակրոնի ձախողումը Չեռնովը և Սալիխովը՝ Caliber.Az-կայքում

164
02 Հունիսի 2025 18:28
5

Ադրբեջանը նվաճեց մինի-ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը Պատմության մեջ առաջին անգամ / ԼՈՒՍԱՆԿԱՐ

93
02 Հունիսի 2025 10:41
6

Հայաստանը մուրճի և զնդանի միջև Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

81
02 Հունիսի 2025 16:47
7

Քանի չվերթ է իրականացվել Երևանից Բաքու ընթացիկ տարում Պատասխանում է ՀՀ նախարարությունը

75
04 Հունիսի 2025 10:21
8

Հայկական անպտղաբեր ծաղիկ Երևանի շահարկումները խաղաղ պայմանագրի շուրջ

61
03 Հունիսի 2025 16:06
9

Էրդողան. Ղարաբաղում զարգացում է նկատվում ամենուրեք

59
03 Հունիսի 2025 10:26
10

Ալիևը և Բայրաքթարը նշել են Ադրբեջանում իրագործվող կարևոր էներգետիկ նախագծերը ԼՈՒՍԱՆԿԱՐ/ Թարմացված

52
02 Հունիսի 2025 17:18
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading