Տարածաշրջան
A+
A-
Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դեռևս շոշափելի արդյունքներ չկան. Ալեն Սիմոնյան
19 Մայիսի 2023 10:22
Տարածաշրջանում խաղաղության հաստատումն այն նպատակն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց և կառուցողական երկխոսությունը:
Այդ մասին մայիսի 18-ին, Մինսկում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գրում է news.am-ը:
«Անցած տարվանից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռևս շոշափելի արդյունքներ չկան, և դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների», - նշել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 55