Քաղաքականություն
A+
A-
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի վերաբերում ՀԱՊԿ-ի իրավասությանը» Դաշնային խորհրդի փոխնախագահի հայտարարությունը
21 Նոյեմբերի 2022 17:54
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի վերաբերում կազմակերպության իրավասությանը։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը դրա նկատմամբ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք անկեղծորեն նպաստում ենք կարգավորմանը։ Ընդ որում՝ մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այս հունով։ Այս հակամարտությունում կողմերից միայն մեկին աջակցելը կնշանակի սրել այն»,- ասել է Կոսաչովը։
Caliber.Az
Դիտումներ: 102