Քաղաքականություն
A+
A-
Հայերը ականանետներով գնդակոծել են Նախչըվանը Ադրբեջանի ԶՈւ-ն պատասխան քայլեր է ձեռնարկել
14 Հունիսի 2023 08:49
Հունիսի 13-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վեդիի շրջանի Արազդեյեն բնակավայրում տեղակայված դիրքերից խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, գնդակոծել են Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ գյուղի ուղղությամբ գտնվող ադրբեջանական դիրքերը:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են պատասխան գործողություններ: Օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական ստորաբաժանումների վերահսկողության տակ: Տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 198