twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում. Ուղիղ հեռարձակում

Տարածաշրջան
A+
A-

«Հրապարակ». Փաշինյանը սիրախաղում է Արևմուտքի հետ և Հայաստանում հակառուսական տրամադրություններ է բորբոքում

18 Օգոստոսի 2022 16:02

Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում ՌԴ դեսպանատան կողմից՝ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետ կապված հայտարարությունից հետո դարձել են հայկական լրատվամիջոցների գլխավոր թեման:

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Երևանի «Հրապարակ» օրաթերթն այսօր հրապարակել է ռուս-հայկական հարաբերությունների մասին հոդված, որտեղ ասվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ճեղքվածք են տվել, և որ Մոսկվան Երևանում իր դեսպանատան շուրթերով վերջինիս թափանցիկ ակնարկում է զգույշ լինել իր հայտարարություններում և միառժամանակ պնդում է վերջնական ընտրություն կատարել ՌԴ-ի և Արևմուտքի միջև։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը երեկ աննախադեպ քայլի գնաց` բողոքի նոտա հղեց ՀՀ արտգործնախարարությանը: Դեսպանատունը նաեւ իր ֆեյսբուքյան էջում էր այդ հայտարարությունը տեղադրել, որում իր վրդովմունքն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» («Սյուրմալու»-Խմբ.) առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցներին մեղադրելու մեկնաբանությունների վերաբերյալ: «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում արծարծվող ցինիկ նյութերից, որոնք անարգական ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մասնակից լինելու վերաբերյալ։ Մենք դա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք նման զրպարտությունների հետեւում կանգնած քաղաքական ուժերի կողմից, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումների դադարեցմանը, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունում։

Ընդգծվում է, որ այս նոտան ուղղված է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Հարկ են համարել նաեւ ընդգծել, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին։

Նշենք, որ հիշյալ դեպքերին անմիջապես հաջորդեցին սորոսական շրջանակների եւ հատկապես «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչների հակառուսական գրառումներն ու հայտարարությունները` առ այն, որ առևտրի կենտրոնում պայթյունը ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է։ «Ռուսը երբ գնում է, կա՛մ իր հետեւից ցեղասպանություն է թողնում (1915), կա՛մ՝ երկրաշարժ ու Սումգայիթ (1988), կա՛մ էլ՝ «Սուրմալու» (2022)։ Զուգադիպությո՞ւն է»։ Անուղղակի ակնարկներով նյութեր հրապարակվեցին իշխանությունների ազդեցության տակ գտնվող տելեգրամյան ալիքներում, մասնավորապես՝ Բաղրամյան 26-ում։ Իշխանությունների ենթակայության տակ գործող ՀԿ եւ կուսակցական սեկտորի ներկայացուցիչները հայտարարեցին, թե գործ ունեն աշխարհաքաղաքական առճակատման, հիբրիդային պատերազմի հետ եւ այլն, եւ այլն։

Նշենք, որ դաշնակից պետությանն ուղղված ծանրագույն մեղադրանքներին պետական, իշխանական մակարդակով մի քանի օր որեւէ արձագանք չեղավ, իսկ Հայաստանի իշխանությունների հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները լռում են:

«Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները, եթե իհարկե, անձամբ չէին կառավարում այդ պրոցեսը, համաձայն էին սորոսականների կողմից շրջանառության մեջ դրված այդ վարկածի հետ: Ի վերջո, նաեւ այս իշխանությունների ձեռագիրն է` պատասխանատվությունից խուսափելու համար հանրային դժգոհությունն արհեստականորեն ուղղորդել դեպի այլ սուբյեկտներ։ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց ի վեր այս ոճն է խաղարկում, ամեն ինչում մեղավոր են նախկինները, ժողովուրդը, Եվրոպան ու Ռուսաստանը, բայց ոչ ինքն ու իր թիմը։ Փաշինյանը նույն սկզբունքով է հարաբերվել նաեւ Ռուսաստանի հետ, զբաղվել է քաղաքական լարախաղացությամբ՝ ՌԴ-ին համարելով դաշնակից, սակայն զուգահեռ խաղեր տալով Արեւմուտքի հետ ու Հայաստանի համար վճռորոշ պահերին հակառուսական տրամադրություններ հրահրելով։

ԱԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ «Սուրմալուի» պատմությունն ընդամենն առիթ էր, որի միջոցով Մոսկվան ուղերձ է հղում, որ Հայաստանի իշխանությանը վստահելի գործընկեր չի համարում, ավելին՝ ՌԴ-ն պահանջում է հրապարակային հստակեցում․ ասա` մե՞զ հետ ես, թե՞ Արեւմուտքի: «Դանակը մի օր պիտի հասներ ոսկորին, գուցե իրենց մոտ ուշ է հասնում, բայց կարող ենք փաստել, որ հասավ»,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով․ «Սովորաբար դաշնակից պետությունների միջեւ նման հարցերը շատ ավելի խորհրդապահական կարգով են լուծվում, որպես կանոն, միշտ խուսափում են հրապարակային հայտարարություններից, բայց կոնկրետ այս հայտարարությունը ոչ միայն հրապարակվել է, այլեւ բավականին կոշտ բառապաշարով է, ու սպասում են հրապարակային պարզաբանման։ Ես չեմ հիշում նմանատիպ դեպք, երբ այսպիսի բառապաշարով մեկնաբանություններ եղած լինեն»,- ասել է նա»,- ասվում է հոդվածում։

Պարբերականը հետաքրքրվում է, արդյո՞ք սա չի հանդիսանում կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին, խոսքի ազատությանը միջամտություն։

«Երեկ ոմանք վրդովված էին այս նոտայի առթիվ, ասում էին՝ մարդիկ իրավունք ունեն նաեւ կարծիք ու վարկածներ հայտնել: Երբեմնի բարձրաստիճան դիվանագետն ասաց, որ նման դեպքերում պետությունը տարբեր կառույցներով պետք է հակազդի, ցույց տա, որ դա պետության դիրքորոշումը չէ, այն էլ՝ դաշնակից պետության մասին է խոսքը, հակառակ դեպքում լռությունը համաձայնության նշան է։ «Սա ներքին գործերին միջամտություն կլիներ, եթե իշխանությունները կանգնեին եւ հստակ ասեին, որ, այո, դա է մեր պետական քաղաքականությունը։ Չորս տարի մանեւրել են, թե դա պետական քաղաքականություն չէ, տարբեր լրատվամիջոցներ են, անհասկանալի տելեգրամյան կանալներ, անհատներ, բայց երբ խորն ուսումնասիրես, կտեսնես, որ իշխանությունն այս ամենի հետ ուղիղ կապ ունի։ Ի վերջո, մի օր պետք է համբերության բաժակը լցվեր, եւ սա առաջին լուրջ նախազգուշացումն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեզ չհաջողվեց ԱԳՆ-ի դիրքորոշումը լսել այս առիթով, Միրզոյանի խոսնակը մշտապես ընդհատակում է կամ էլ պատասխանում է իր նախընտրած լրատվամիջոցներին»,- ասվում է «Հրապարակ»-ի հոդվածում

Caliber.Az
Դիտումներ: 231

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական սուտը

222
05 Օգոստոսի 2025 08:44
2

Eagle Partner 2025. հայկական զորավարժարանի մարտահրավերը Կրեմլին Փաշինյանը հեռացնում է Հայաստանը Ռուսաստանից

165
05 Օգոստոսի 2025 14:14
3

Քելբաջարում բեռնատար է պայթել հայկական ականի վրա. վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

161
06 Օգոստոսի 2025 11:53
4

Ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել

141
06 Օգոստոսի 2025 08:23
5

SOS. հայերը հիմա էլ հիքսոսներ են «Հին աշխարհի հիստերիկները»

134
05 Օգոստոսի 2025 15:43
6

Պետական գործակալությունը՝ Ղարաբաղում լեռնային և լեռնադահուկային տուրիզմի մասին

128
06 Օգոստոսի 2025 14:46
7

Բաքու - Վաշինգտոն. փոփոխությունների թևերի վրա Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ այցի մասին

82
07 Օգոստոսի 2025 12:07
8

Վելայաթին՝ ընդդեմ Զանգեզուրի միջանցքի Երկու իրանական տեսակետ Հարավային Կովկասի վերաբերյալ

81
06 Օգոստոսի 2025 17:58
9

Ալի Ասադովը աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան

62
05 Օգոստոսի 2025 09:19
10

Ջաբբարովը ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարների մասին

60
05 Օգոստոսի 2025 17:12
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading