Սոցիում
A+
A-
Հրապարակվել է Ադրբեջանում ոչ մահմեդական կրոնական համայնքների թիվը
19 Հունիսի 2023 18:24
Ներկայումս Ադրբեջանում պաշտոնապես գրանցված է 38 ոչ մահմեդական կրոնական համայնք։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, այս մասին հայտարարել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին՝ «Ժամանակակից դարաշրջանում համակեցության մարտահրավերներն ու հեռանկարները» համաժողովում իր ելույթի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը բազմադավանքային երկիր է. «Մեր Սահմանադրությունում դրույթներ կան կրոնի, խոսքի և խղճի ազատության վերաբերյալ։ Այսօր Ադրբեջանում պաշտոնապես գրանցված է 38 ոչ մահմեդական կրոնական համայնք։ Ադրբեջանում գոյակցում են մահմեդականները, քրիստոնյաները, հրեաները և այլ կրոնական համայնքների ներկայացուցիչներ։ Նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում այս հարցին»։
Caliber.Az
Դիտումներ: 404







