twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մեկ քայլ առաջ, երեք քայլ ետ Փաշինյանը հավատարիմ մնաց ինքն իրեն

24 Օգոստոսի 2024 13:13

Դե այստեղ ինչ ասելու բան կա... Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում Նիկոլ Վովաեւիչը, ինչպես միշտ, մնաց հավատարիմ ինքն իրեն։ Եվ դրանում, կաարծես թե, ոչ մի վատ բան չկա: Չէ որ ցանկացած հանգամանքներում իր անհատականությունը պահպանելը՝ կարևոր է: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, հատկապես այն առանցքային հարցերի համատեքստում, որոնցից անմիջականորեն կախված է քեզ վարչապետի աթոռը վստահած ժողովրդի ճակատագիրը։ Հենց այստեղ էլ ծագում է խնդիրը...

Շատերը, հավանաբար, արդեն կռահել են, թե ինչի մասին է խոսքը։ Ճիշտ է։ Խոսքը նորից այն մասին է, թե ինչպես է Հայաստանի վարչապետը հրաժարվում սեփական գործողություններից։ Մենք մեկ անգամ չէ, որ ընդհարվել ենք դրան, հատկապես Բրյուսելում Շառլ Միշելի մասնակցությամբ պետությունների ղեկավարների միջև եռակողմ բանակցությունների ավարտից հետո։ Այն ժամանակ, համաձայնելով Եվրոպական խորհրդի ղեկավարի ամփոփիչ ասուլիսում հնչեցրած բոլոր կետերի հետ՝ Փաշինյանը, վերադառնալով Երևան, հանկարծ հերքեց պարոն Միշելի հայտարարության մի շարք դրույթները։

Նմանատիպ իրավիճակ է եղել նաև Հայաստանի կառավարության ղեկավարի՝ երկրի սահմանադրության առանձին պարագրաֆների վերանայման կարևորության առնչությամբ վերջերս հնչեցրած երկարաշունչ ճառի համատեքստում։ Բարձրացնելով այդ հարցը՝ Փաշինյանն ինքն էլ հերքել է իր իսկ խոսքերը՝ քննարկումը վերահղելով 2027 թվականին։ Հետևաբար զարմանալի չէ, որ Հայաստանի վարչապետը այսօրվա իր ուղերձում նորից ընդգծել է Անկախության տխրահռչակ հռչակագիրը, որում հստակորեն շարադրված են Երևանի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի սահմանադրությունը հիմնվում է այս փաստաթղթի վրա, մեր աշխարհագրական հարևանների հիմնարար օրենքը ըստ էության հաստատում է Երևանի ագրեսիվ նկրտումները մեր պետության նկատմամբ։

Ավելը կոնկրետ ասաց՝ Փաշինյանը իր ուղերձում Անկախության հռչակագիրը անվանել է փաստաթուղթ, որով «Հայաստանի ժողովուրդը ի լուր ամենքի հայտարարել է անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին և արձանագրել է իր կամքը»։ Այսպիսով, հայ ժողովրդի կամքը, ի թիվս այլ բաների, ներառում է նաև տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Եվ այստեղ, ինչպես արդեն նշվել է, Նիկոլ Վովաևիչը մնաց հավատարիմ ինքն իրեն։ Չէ որ հնչեցնելով այս միտքը և բավարարելով իր հայրենակիցների հակաադրբեջանական տրամադրությունները, այնուհետև նա, ինչպես միշտ, փորձել է մեղմացնել ասվածը։ Օրինակ, ընդգծել է, որ «Հռչակագրին հղումի» առկայությունը, որը «մինչև այժմ առկա է Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանում», չնայած «տարբեր մեկնաբանություններին, չի նշանակում, որ Հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ և որ այս երկու փաստաթղթերը նույնական են»։

Անիրազեկ ընթերցողի համար, հնարավոր է դժվար լինի հասկանալ Փաշինյանի այս հայտարարությունների փքունությունը։ Բայց Ադրբեջանում լավ են հասկանում, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել Հայաստանի վարչապետը։ Հետևաբար հայ հասարակությանը վստահեցնելու նրա փորձը, որ «Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում արտացոլված են միայն Անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակիորեն և բառացիորեն, և ցանկացած այլ մեկնաբանություն տեղին չէ», ոչ այլ ինչ է, քան բառախաղ։ Չէ որ, նա այդպես էլ չի կոնկրետացրել, որ հռչակագրում արձանագրված Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունները մնացել են անցյալում։ Նա այդ մասին հրապարակավ չի հայտարարել, և չի հաստատել սահմանադրությունը վերանայելու իր մտադրությունը։ Ամեն ինչ մնում է առաջվա պես. մեկ քայլ առաջ - երեք քայլ ետ (և նույնիսկ ոչ երկու): Բայց, ինչպես ասում են, նման բան արդեն եղել է։

Խոսքի համար, ուղերձում ի հայտ է եկել ևս մեկ հետաքրքիր ասպեկտ։ Փաստաթուղթը այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են անկախությունը, պետականությունը և քաղաքացիությունը նկարագրում է «մտածողության բոլորովին այլ բանաձևերի» միջոցով, որոնց շրջանակներում հայ ժողովուրդը «այսօր և հիմա ընդունում և զարգացնում է այդ բանաձևերը»։ Խոստովանենք, գեղեցիկ է հնչում: Բայց, թերեւս, ավելի գեղեցիկ կլիներ, եթե ասվածը համապատասխաներ հայկական իրողություններին։ Ցավոք, իրականում իրավիճակը լրիվ այլ է. այսպես կոչված «մտածողության նոր բանաձեւերը» զարգացնելու փոխարեն հայ հասարակության մեջ շարունակում են գերիշխել ռեւանշիստական տրամադրությունները։ Դա հեշտությամբ կարելի է հաստատել նույնիսկ թռուցիկ թերթելով հայկական լրատվական պորտալները: Առավել ևս, Երևանը շարունակում է բացել իր դռները՝ ինչպես բոլոր կողմերից սպառազինության, այնպես էլ զինված քանակակազմ ընդունելու համար։ Եվ հարց է ծագում. որտե՞ղ են այստեղ խոստացված մտածողության «ժամանակակից բանաձեւերը»։

Ահա թե իչու ենք մենք և նշել. պաշտոնական Երևանի մոտ ոչինչ չի փոխվում։ Մերժումների հորձանուտը և խոսակցական լարախաղացությունը շարունակվում է։ Նման բան արդեն եղել է։ Այսօր մենք հերթական անգամ համոզվեցինք, որ Հայաստանի վարչապետի խոսքերի և իրական գործերի միջև կա մի հսկայական անդունդ, որի մեջ վերջնական հաշվով կարող է ընկնել ոչ միայն ինքը Փաշինյանը, այլ նաև նրա ողջ երկիրը։

Թեյմուր Աթաևը՝ հատուկ Caliber.Az-ի համար

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 633

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

USAID-ը գնում է Երևանը Եվ ուժեղացնում է լրտեսական ցանցը

1358
12 Սեպտեմբերի 2024 14:10
2

Ավելի բարձր գոռացեք - դուք վախեցած ե՜ք Էմին Գալալիի մտորումները

896
10 Սեպտեմբերի 2024 13:22
3

Իրադարձություններ, փաստեր, ակնկալիքներ Քաղաքական ամառվա արդյունքները Հարավային Կովկասում

783
10 Սեպտեմբերի 2024 11:42
4

Երկար ճանապարհ դեպի խաղաղություն Հայաստանը կվերացնի արդյո՞ք խոչընդոտները դրան հասնելու ճանապարհին։

779
10 Սեպտեմբերի 2024 15:03
5

Այցելություն՝ արա-հեքիաթներ «Հին աշխարհի հիստերիկները»

726
10 Սեպտեմբերի 2024 14:28
6

Հայտնի է դարձել Ղարաբաղի համալսարանում դասերի մեկնարկի օրը

75
10 Սեպտեմբերի 2024 12:46
7

Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները

69
10 Սեպտեմբերի 2024 08:19
8

Փաշինյանը կրկին շատախոսում է Զանգեզուրի միջանցքի մասին Երևանի հոգեկան անհարմարավետությունը

67
11 Սեպտեմբերի 2024 14:09
9

Զանգեզուրի միջանցք՝ անխուսափելիություն Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

60
11 Սեպտեմբերի 2024 10:05
10

Բաքվի Օլիմպիական մարզադաշտը պատրաստվում է COP29-ին Ալիևը ծանոթացել է կատարված աշխատանքին / ԼՈՒՍԱՆԿԱՐ

56
10 Սեպտեմբերի 2024 15:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading