twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Իրադարձություններ, փաստեր, ակնկալիքներ Քաղաքական ամառվա արդյունքները Հարավային Կովկասում

10 Սեպտեմբերի 2024 11:42

Հարավային Կովկասի երկրների արտաքին և ներքին քաղաքական օրակարգը անցած ամառ հագեցված էր մի շարք հետաքրքիր իրադարձություններով։ Փորձենք  առանձնացնել  դրանցից ամենակարեւորները՝ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։
 
Բաքվի ապագա առաջնահերթությունները
 
Այսպես, նշված ժամանակահատվածում Ադրբեջանը էլ ավելի է ամրապնդել իր դիրքերը միջազգային հարաբերությունների համակարգում՝ հաստատելով իր արտաքին քաղաքականության բազմավեկտորայնությունը։
 
Նախ, Ադրբեջանը պաշտոնական հայտ է ներկայացրեց BRICS-ին միանալու համար և, փաստորեն, արդեն ստացել է այդ կազմակերպության որոշ անդամ երկրների աջակցությունը։ Նախագահ Իլհամ Ալիևը ստացել է BRICS-ի գագաթնաժողովի հրավեր, որը հոկտեմբերին կկայանա Կազանում։
 
BRICS-ը միջկառավարական կազմակերպություն է, որին ներկա ժամանակ անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:
 
Ադրբեջանի համար BRICS-ին անդամակցությունից առավելությունը նրանում է, որ այն կամրապնդի քաղաքական և տնտեսական կապերը գլոբալ Հարավի երկրների հետ, որոնք մտնում են այս հեղինակավոր միավորման մեջ։ Միևնույն ժամանակ, BRICS-ին անդամակցությունը Ադրբեջանին թույլ կտա դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերը և ձեռք բերել նոր առևտրային գործընկերներ (միավորման հետագա ընդլայնման դեպքում), ինչը, իր հերթին, կընդլայնի հայրենական արտադրանքի իրացման շուկաները:
 
Ու ևս մեկ ոչ պակաս կարևոր նրբերանգ։ Մեր երկիրը հանդիսանում է Չմիավորման շարժման անդամ, չի մտնում որևէ ռազմական բլոկի մեջ, այս առումով, BRICS-ին անդամակցելը որևէ ռիսկ կամ սպառնալիք չի կրում, քանի որ խոսքը խորհրդի ձևաչափի մասին է, որտեղ երկրները որևէ պարտավորություններ չունեն և նրանց համար սահմանափակումներ չեն դրվում:
 
Երկրորդը, Ադրբեջանը ամրապնդել է իր կապերը Ուզբեկստանի հետ՝ ստորագրելով դաշնակցության մասին պայմանագիր։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տաշքենդ պետական այցի շրջանակներում երկու երկրների ղեկավարները կնքել են՝ «Ադրբեջանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը» և ընդունել են՝ «Ադրբեջան-Ուզբեկստան Գերագույն միջպետական խորհրդի առաջին հանդիպման որոշումը»։ Երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցության ամրապնդումը, հատկապես փոփոխվող աշխարհակարգի ներկա պայմաններում՝ նշանակալից իրադարձություն է ողջ թուրքական աշխարհի համար։
 
Երրորդը, նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Բաքու ակնառու ցույց տվեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը մնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Ռուսաստանի հետ  պատշաճ մակարդակին պահպանելով քաղաքական երկխոսություն և զարգացնելով առևտրատնտեսական շատ այլ կապեր՝ Ադրբեջանը, այդ թվում նաև պահպանում է հավասարակշռություն Ուկրաինայի և արևմտյան երկրների հետ հարաբերություններում։ Ադրբեջանի նման յուրահատուկ ռազմավարությունը թույլ է տալիս պահպանել անկախ պետության իմիջը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության մեջ, որը կողմնորոշվում է ոչ թե համաշխարհային ուժային կենտրոնների դիրքորոշմամբ, այլ առաջնորդվում է առաջին հերթին իր ազգային շահերով։
 
Չորրորդը, Բաքուն նպատակաուղղված առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ Հայաստանի հետ համապարփակ պայմանագրի կնքման ճանապարհին։ Հուլիսին նախագահ Իլհամ Ալիևը Շուշա քաղաքում կայացած միջազգային մեդիա ֆորումում հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի տեքստը 80%-ով համաձայնեցված է։ Ադրբեջանական պետության ղեկավարի ելույթի կարմիր գիծը նշանավորվեց երկու կարևոր պայմանով: Ադրբեջանը Երեւանից ակնկալում է հստակ գործողություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ինչպես նաեւ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հետ կապված, որը դեռեւս պահպանում է տարածքային պահանջներ մեր երկրի նկատմամբ։ Երկրի ղեկավարի ուղերձը՝ հստակ ազդակ է Երեւանին այն մասին, որ խաղաղ պայմանագրին հասնելու այլ ճանապարհ չի կարող լինել։   
 
Վրաստանը պաշտպանվում է և պահպանում դեպի Արևմուտք ուղին
 
Վրաստանի քաղաքական օրակարգն այս ամառ բավականին «թեժ» ստացվեց։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը հանգեցրեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը, և այդ գործընթացը պահպանվեց ողջ ամառվա ընթացքում։ Մասնավորապես, Միացյալ Նահանգները վիզային պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի տասնյակ քաղաքացիների դեմ, որոնց շարքում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի ընդունման հետ կապ ունեցող Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ և երկրի կառավարության անդամներ։ Նույն ժամանակահատվածում Եվրամիությունը սկսել է պատժամիջոցներ մշակել Վրաստանի դեմ։ «Financial Times» պարբերականը հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ այս հարցում հատուկ ակտիվություն են դրսևորում Էստոնիան, Նիդեռլանդները, Չեխիան և Շվեդիան։
 
Այնուամենայնիվ,  Արեւմուտքի հետ Թբիլիսիի հարաբերությունների սառեցումը չհանգեցրեց Վրաստանի արտաքին քաղաքականության ուղենիշների փոփոխությանը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ցանկության մասին Վրաստանի սահմանադրության 78-րդ հոդվածում փոփոխությունները անձեռնամխելի կմնան։ Այսինքն՝ Վրաստանի կառավարությունը նախընտրել է պահպանել եվրատլանտյան կուրսը և ինտեգրացիան Եվրամիության հետ։ Դրանով հանդերձ Թբիլիսին շարունակում է զարգացնել առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ինչը ցույց է տալիս Վրաստանի՝ որպես Հարավային Կովկասում մեկ այլ անկախ պետության կենսունակությունը, որն առաջնորդվում է առաջին հերթին սեփական ազգային շահերով։
 
Հայաստան. մեկ քայլ առաջ, թե՞ երկու քայլ ետ։
 
Հայաստանում վերջին մի քանի ամիսների ներքաղաքական բովանդակությունը հիշվում է հիմնականում «քարերի երկրում» իշխանափոխությանը ուղղված ընդդիմության դանդաղընթաց ակցիաների շարքով։ Նշված ժամանակահատվածում Երևանը ակտիվորեն մեծացրել է իր ռազմական ներուժը՝ գնելով (կամ անվճար ստանալով բրյուսելյան պայմանագրերով) ժամանակակից տիպի հարձակողական սպառազինություն Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից։ Հայաստանը դարձել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում հնդկական պաշտպանական ընկերությունների խոշորագույն գնորդ։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստան են մատակարարվել ֆրանսիական ժամանակակից 155 մմ տրամաչափի «CAESAR» ինքնագնաց հրետանային կայանքներ ու դրանց բաղադրամասեր, ինչպես նաև հակատանկային հրթիռային համակարգեր և «օդ-օդ» տեսակի հրթիռներ։ Հայկական բանակը ստացել է տասնյակ «R511» և «R530» «օդ-օդ» դասի հրթիռներ, 30 հակատանկային «ERYX » հրթիռներ, տասնյակ գերմանական արտադրության «DM32» նռնականետեր (հայտնի է նաև որպես «բունկերֆաուստ»), ինչպես նաև «Պանցերֆաուստ 3» հակատանկային համակարգեր։ Ինչպես նաև Հայաստանի զինված ուժերին մատակարարվել է ֆրանսիական արտադրության շուրջ 500 մեկանգամյա օգտագործման «Apilas» հրթիռային նռնակ և 50 ամերիկյան «BGM-71 TOW» հակատանկային հրթիռային համալիր։ Գումարած, ԱՄՆ-ն և Հայաստանը մեծացրել են ռազմական համագործակցությունը, ինչի արդյունք է դարձել Զանգեզուրում ամերիկյան զինվորականների և սպառազինության տեղակայումը:
 
Հայաստանի ակտիվ ռազմականացումը կասկածի տակ է դնում հայ-ադրբեջանական հարաբերությունների շուտափույթ նորմալացման հավանականությունը, հատկապես՝ հայ հասարակության մեջ պահպանվող ռեւանշիստական տրամադրությունների ֆոնին։ Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է նշել որոշակի տեղաշարժ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հարցում։ Բաքուն և Երևանը ստորագրել են՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Երկու երկրների հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության դրույթների համաձայնեցման աշխատանքները՝ համաձայն 2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման անվտանգության մասին հանդիպման արձանագրությանը։ Հայկական կողմի հաջորդ քայլը պետք է լինի Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումը նախատեսող փոփոխություններ մտցնելը,  ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը պաշտոնական Երևանի համաձայնությունը։ Բաքուն հատկապես այս կոնկրետ քայլերն է սպասում Երեւանից։
 
Արդյոք Հայաստանի ղեկավարությունը համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրմանը հասնելու համար կդրսևորի քաղաքական  կամք՝ կատարելով Ադրբեջանի պայմանները։

Caliber.Az
Դիտումներ: 918

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

124
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

105
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

81
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

73
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

66
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

61
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

53
21 Դեկտեմբերի 2024 12:29
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

53
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

53
20 Դեկտեմբերի 2024 10:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading