twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանը կրկին շատախոսում է Զանգեզուրի միջանցքի մասին Երևանի հոգեկան անհարմարավետությունը

11 Սեպտեմբերի 2024 14:09

Նոյեմբերի 10-ին լրանում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից Եռակողմ հռչակագրի ստորագրման չորս տարին, որն արձանագրեց Բաքվի հաղթանակը 44-օրյա պատերազմում։ Սակայն հայկական կողմը մինչև հիմա տարբեր պատրվակներով հրաժարվում է կատարել այս համաձայնագրի՝ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապաշրջափակում նախատեսող 9-րդ կետը։ Մինչդեռ, մեր երկիրը բարեխղճորեն կատարել է այս կետով ստանձնած պարտավորությունները՝ ամենակարճ ժամկետներում կառուցելով Զանգեզուրի միջանցքի՝ մինչև Հայաստանի սահման մասը։
 
Ի տարբերություն Բաքվի, Երևանը բոլոր ուժերով հետաձգում է այս հարցը՝ ամեն անգամ դրանով հանդերձ հորինելով նոր՝ ներողություն ժարգոնի համար արդարացումներ։ Մեկ Փաշինյանը հանդես է գալիս «Խաղաղության խաչմերուկ» ուտոպիստական հայեցակարգով՝ փորձելով ներկայանալ որպես  իբր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը աջակցող կողմ, մեկ հորինում է սարսափելի պատմություններ այն մասին, իբր Զանգեզուրի միջանցքը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, մեկ ընդհանրապես հայտարարում է, որ 9-րդ կետում չկա «միջանցք» բառը:
 
Ահա այսօր էլ, ելույթ ունենալով «Yerevan Dialogue 2024» միջազգային ֆորումի բացմանը՝ Փաշինյանը նորից դիմել է նմանատիպ հռետորաբանությանը։ Այսպես, նրա խոսքով, «վերջին ժամանակներում փորձ է արվում ներկայացնել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը կանխատեսում է՝ հաղորդակցությունների անվտանգության ապահովում  երրորդ ուժերի կամ երկրի կողմից, բայց անմիջապես ասեմ, որ նման ըմբռնումը կապ չունի իրականության հետ»։
 
«Հաղորդակցությունների բացման հարցում անվտանգության և դրա երաշխավորի գործառույթը դրվում է Հայաստանի վրա։ Անտրամաբանական կլիներ, որ  ինքնիշխան պետության տարածքում անվտանգությունը ապահովեր այլ պետությունը»,- ասել է Հայաստանի վարչապետը։
 
Այստեղ, ինչպես ասում են, ականջ ունեցողը՝ կլսի, աչք ունեցողը՝ կտեսնի, խելք ունեցողը՝ կհասկանա։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության հայկական խեղաթյուրված մեկնաբանությունը զուրկ է տրամաբանությունից, չէ որ սույն փաստաթղթի 9-րդ կետում սեւով սպիտակի վրա գրված է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմինները»։

               Հատված Ալիևի, Պուտինի և Փաշինյանի Եռակողմ հայտարարությունից
 
Առավել ևս, այս փաստաթղթի տակ դրված է հենց Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, այլ ոչ թե նրա նախորդներից որևէ մեկի, որպեսզի հիմա փորձեն տապալել իրավիճակը։ Մենք, իհարկե, հասկանում ենք, թե ինչ վիճակում էր գտնվում Նիկոլ Վովաևիչը 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը, երբ նա, ըստ հայկական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ թաքնվում էր պաշտպանության նախարարության բունկերում։ Բայց, ինչպես ասում են, քանի որ փաստաթղթի տակ դրել ես քո ստորագրությունը, ապա բարի եղիր կատարել՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի միջև անարգել տեղաշարժ երաշխավորելու  վերաբերյալ ստանձած պարտավորությունը։
 
Բացի այդ, ծիծաղելի է Փաշինյանի պնդումներն այն մասին, որ, իբր անտրամաբանական է, որպեսզի  ինքնիշխան պետության տարածքում անվտանգությունը ապահովի այլ պետությունը։ Առկա է իրականության ակնհայտ խեղաթյուրում, քանի որ Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը ճիշտ և ճիշտ ապահովում է «քարերի երկրի» անվտանգությունը։ Իսկ Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի անվտանգությունը ապահովում է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը։ Բնականաբար, այս պահերը Նիկոլ Վովաևիչն իր ելույթում նախընտրել է բաց թողնել։
 
Հայկական կողմի անհետևողականության ֆոնին Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստում։ Բաքուն կենսականորեն շահագրգռված է Նախչըվանի հետ պատշաճ ցամաքային կապեր ստեղծելու մեջ, և հետևաբար, ակտիվորեն կառուցում է այլընտրանքային ճանապարհ՝ Իրանի տարածքով: Սակայն Ադրբեջանը մտադիր է օգտագործել ցանկացած հնարավորություն իր հաղորդակցման ուղիները դիվերսիֆիկացնելու համար, հետևաբար կարեւորում է Զանգեզուրի միջանցքի գործարկումը, որը վաղ թե ուշ կգործարկվի։ Թեկուզ այն պատճառով, որ դա Երևանի պարտավորությունն է, որը նա պետք է կատարի։

Caliber.Az
Դիտումներ: 505

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև

83
30 Դեկտեմբերի 2025 10:37
2

Միրզոյան. Ադրբեջանական բենզին գնելը շատ օգտակար է Հայաստանի քաղաքացիների համար

57
29 Դեկտեմբերի 2025 11:45
3

ԱԳՆ ղեկավար. Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունը կապված է AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ

51
29 Դեկտեմբերի 2025 10:24
4

Բաքվի բնակիչներին շուտով սպասում է վառ տիեզերական շոու ՊԱՇՏՈՆԱԿԱՆ / ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

49
29 Դեկտեմբերի 2025 13:50
5

Ֆարիդա Մամեդովա. Կովկասյան Ալբանիայի գաղտնիքները: Մաս II «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

48
29 Դեկտեմբերի 2025 10:28
6

Տեխասում՝ Ադրբեջանի քաղաքացիների համար արտագնաց հյուպատոսական ծառայություններ են կազմակերպվել

47
29 Դեկտեմբերի 2025 10:50
7

Ալիևը հաստատել է Ադրբեջանի Պետնավթհիմնադրամի 2026 թվականի բյուջեն

47
29 Դեկտեմբերի 2025 21:08
8

Ադրբեջանը ողջունում է Եմենում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

46
29 Դեկտեմբերի 2025 11:18
9

Տարածաշրջանային տնտեսություն և հայ ռևանշիստների քարոզչությունը Չեռնովը և Մութալիևը՝ Caliber.Az կայքում

44
29 Դեկտեմբերի 2025 14:48
10

Իլհամ Ալիևը այցելել է «Բաքվի Սպիտակ քաղաք» ԼՈՒՍԱՆԿԱՐ

43
29 Դեկտեմբերի 2025 13:12
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading