twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Շոշափել Եվրոպային Հայաստանում ուզում են հանրաքվե անցկացնել

06 Սեպտեմբերի 2024 14:51

Եվրոպա-Հայաստան ուղու վրա հերթական հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել։  «Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագիծ ներմուծելու նպատակով՝ նախաձեռնող խումբ ստեղծելու մասին որոշում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Նշվում է, որ փաստաթուղթը ներկայացվել է 51 քաղաքացիներից բաղկացած խմբի կողմից։ Նրանք իրենց լիազոր ներկայացուցիչ են նշանակել «Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Արտակ Զեյնալյանին։ ԿԸՀ-ն կարող է 10-օրվա ընթացքում գրանցել նախաձեռնությունը կամ մերժել այն։
 
Մի քիչ վերջին տարեգրությունից։ Այս տարվա մարտին Եվրախորհրդարանը՝ ԵՄ-ի անդամակցությանը Հայաստանի հեռանկարային հայտին աջակցող բանաձև է ընդունել։ Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանում՝ չորս արևմտամետ քաղաքական կուսակցությունների, ներառյալ իշխող կուսակցության դաշնակից՝ «Հանրապետություն» կուսակցության կողմից նախաձեռնված՝ ԵՄ-ի անդամակցության հայտի մասին հնարավոր հանրաքվեի հարցի շուրջ լսումներ են անցկացվել։ Մի քանի օր անց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիա կատարած այցի ժամանակ ասել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին հարցը հանրաքվեի դնել արդեն մոտ ժամանակում, իսկ հուլիսի վերջին Եվրամիությունը հաստատել է՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը։
 
Դրա հետ մեկտեղ հայտնի է վարչապետ Փաշինյանի չափավոր, եթե ոչ թերահավատ դիրքորոշումը ԵՄ-ին անդամակցելու հարցում։ «Հիմա հանրաքվե անցկացնե՞լ, թե՞ ոչ։ Եթե մենք այս հարցը դնենք հանրաքվեի, ապա պետք է քարոզարշավ անցկացնենք։ Երբ մենք դա անցկացնենք, մարդիկ հարցեր կտան՝ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ քայլերով։ Եվրամիությունը սա ուզո՞ւմ է, թե՞ ոչ, Եվրամիությունը պատրաստ է արդյո՞ք։ Ես կարող եմ արդյո՞ք այս հարցերի պատասխանները տալ՝ ոչ»,- երկու ամիս առաջ Փաշինյանը մեկնաբանել է հանրաքվեի հեռանկարը։
 
Դժվար է Սիմոնյանին կասկածել Փաշինյանի նկատմամբ ընդդիմության մեջ։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ իշխող կուսակցությունը խոսնակի շուրթերով փորձում է բարձրացնել կամ պահպանել իր վարկանիշը ծայրահեղ արևմտյան կողմնորոշմամբ ընտրազանգվածի շրջանում, միաժամանակ հողը կտրելով համապատասխան քաղաքական կուսակցությունների ոտքերի տակից՝ նրանց զրկելով եվրաինտեգրման հարցերում կառավարությանը պասիվության համար քննադատելու հնարավորությունից։
 
Մի կողմից, կարելի է ակնկալել, որ ԿԸՀ-ն կհաստատի հայտը, որպեսզի արհեստականորեն հասարակական դժգոհություն չառաջացնի։ Մյուս կողմից, հայտի մերժումը Փաշինյանին թույլ կտա չափել փողոցի ջերմաստիճանը և հասկանալ, թե որքանով է հայկական սոցիումը պատրաստ կրկնել վրացական սցենարը։
 
Սակայն, հաշվի առնելով, որ սկզբունքորեն հանրաքվեն ինքնաբերաբար չի նշանակում անդամակցության հայտ ներկայացնել, իսկ անդամակցության հայտ ներկայացնելը առավել ևս չի նշանակում ԵՄ-ի դրական որոշում, կարելի է անվերջ խաղալ այս խաղը։ Հետեւաբար չկա պատճառ, որ այս հանրաքվեն կարող է աշխատել իշխող կուսակցության դեմ։
 
Այս համատեքստում ուշագրավ է նաև մեկ ուրիշ բան։ Եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կուրսը լիակատար աջակցություն ստանա եվրոպացի պաշտոնյաների կողմից, ապա դա, ամենայն հավանականությամբ, կդառնա Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ևս մեկ պատճառ։ Եվ ահա այստեղ հարց է առաջանում. արժե արդյո՞ք ակնկալել ԵՄ-ի ճնշմանը՝ նոր սահմանադրության մեջ Հայաստանի անկախության հռչակագրի հղումը չներառելու հարցում։ Չէ որ ԵՄ-ն դժվար թե ցանկանա իր շարքերում՝ հարևանների հետ տարածքային հավակնություններ ունեցող երկիր ունենալ։ Առավել ևս, դժվար է պատկերացնել, թե ինչպես է ԵՄ-ն պատրաստվում հրավիրել Հայաստանին, քանի դեռ նա Ռուսաստանի հետ ռազմական պայմանագիր ունի, իսկ նրա  մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա օդ են բարձրանում ռուսական կործանիչները։
 
Սակայն աշխարհը փոխվում է: Այն, ինչ այսօր թվում է հավերժական, վաղը մի ակնթարթում կարող է անհետանալ: Հետևաբար Փաշինյանը կփորձի հնարավորինս մոտենալ ԵՄ-ին, այնքանով, որքան դա սկզբունքորեն հնարավոր է, կամ, ինչպես ինքն է մի տեսակ արտահայտվել, «այնքանով, որքանով դրան պատրաստ է Եվրամիությունը»,  դրանով հանդերձ օգտվելով բոլոր հնարավոր «բուլկիներից», ընդ որում երկու կողմից, ես նկատի ունեմ ինչպես Եվրոպայի, այնպես  էլ Ռուսաստանի։
 
Միաժամանակ Փաշինյանի կառավարությունը շոշափում է հենց ԵՄ-ի հողը։ Նա սպասում է նրա ավելի ձևակերպված երաշխիքների, որ Եվրոպան ոչ թե Հայաստանին պարզապես օգտագործում է մութ գործերի մեջ՝ նրան սպառազինություն մատակարարելով և հարևանների դեմ հրահրելով, այլ իրականում պատրաստ է իր գիրկը բացել նրա առաջ։
 
Այնպես որ, հանրաքվեն, ամենայն հավանականությամբ՝ կլինի։ Իսկ դրա համար պետք է սպասել, թե ինչով կպատասխանի Եվրոպական Միությունը։

Caliber.Az
Դիտումներ: 225

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիության քաղաքականությունը

214
30 Հունիսի 2025 11:37
2

Դեպի Եվրոպա հայկական ուղին՝ Մոսկվայի փշերի միջով Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

166
01 Հունիսի 2025 17:04
3

Ադրբեջանում չեղարկվել են ռուսական մշակութային միջոցառումները

148
30 Հունիսի 2025 09:50
4

Բաքուն դիմակազերծ է անում «Sputnik-Ադրբեջան»-ին Լրագրություն՝ Լյուբյանկայի մեթոդով

139
01 Հունիսի 2025 15:27
5

Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա

138
30 Հունիսի 2025 09:54
6

Ադրբեջանի ռուսական համայնքը դատապարտել է Եկատերինբուրգում ուժայինների գործողությունները

137
30 Հունիսի 2025 09:43
7

Էրդողանը կայցելի Ղարաբաղ

99
01 Հունիսի 2025 09:14
8

Ֆրանկոմիջուկային հետք Հայաստանում Փարիզը Երևանը վերածում է ճառագայթիչ գերեզմանոցի

98
30 Հունիսի 2025 16:00
9

Վարդանյանի դատավարության ժամանակ հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

94
02 Հունիսի 2025 09:12
10

Հայաստանը և ինքնիշխանության պատրանքը Ֆորպոստից մինչև ֆարս

90
30 Հունիսի 2025 16:16
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading