twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երկար ճանապարհ դեպի խաղաղություն Հայաստանը կվերացնի արդյո՞ք խոչընդոտները դրան հասնելու ճանապարհին։

10 Սեպտեմբերի 2024 15:03

««Հայաստան-Լեռնային Ղարաբաղ» միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարվի, երկրորդ կողմը անիրավազոր է»։ Այս մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան պատգամավորների կողմից՝ երեք տարվա ընդմիջումից հետո այս հանձնաժողովը հրավիրելու առաջարկին։ Նրա խոսքով, որպես այդպիսին գոյություն չունեն «Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձինք», այդ թվում նաև «Լեռնային Ղարաբաղի նախագահ» տերմինները։ Նա, որպես իրավաբան, համարում է, որ հարկավոր է լրջորեն քննարկել նշված ձևաչափի լուծարման հարցը։
 
Ակնհայտը նշելու զարմանալի արագություն, ասելու բան չկա՜: Սկսենք նրանից, որ Հայաստանի կողմից մեր երկրի տարածքի 20 տոկոսի օկուպացման ողջ տարիների ընթացքում աշխարհում ոչ մի պետություն այնպես էլ չճանաչեց «լղհ»-ի գոյությունը։ Դրանով հանդերձ, 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամգամ չէ, որ հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, ներառյալ Ղարաբաղի տարածաշրջանը և անկլավները։
 
Մի հասարակ հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա գոյություն ունի ինչ-որ «Հայաստան-Լեռնային Ղարաբաղ» «միջխորհրդարանական հանձնաժողովը»։ Ի՞նչն էր խանգարում 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո այն լուծարելուն։ Պատասխանը ակնհայտ է. նույնիսկ այն ժամանակ պաշտոնական Երևանը պլաններ էր մշակում՝ Ադրբեջանի ժամանակավոր օկուպացված տարածքների մի մասը իր վերահսկողության տակ պահելու համար։ Այդ նույն պատճառով էլ Հայաստանը շարունակում էր ֆինանսավորել և զենք մատակարարել ղարաբաղյան խունտային։ Արդյունքում, Ադրբեջանը ստիպված եղավ անցած տարվա սեպտեմբերին անցկացնել հակաահաբեկչական գործողություն։ Դրա արդյունքում, ղարաբաղյան խունտայի վերջին ղեկավար Սամվել Շահրամանյանին և նրա մի շարք կամակատարներին հաջողվեց փախչել Հայաստան։ Իսկ ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարները շատ ավելի քիչ բախտի արժանացան։ Նրանք կալանավորվել են և այժմ գտնվում են Բաքվում՝ սպասելով իրենց նկատմամբ արդար դատավարությանը։
 
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությամբ՝ 15 ղարաբաղցի անջատողականների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Դրանք են՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Լյովա Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը և այլն։ Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով զորավարժություններ անցկացնելու համար։ Այս տարվա հունիսին հաղորդվել է նրանց գործերի քննության ավարտի մասին։ Եվ, ինչը որ կարևոր է նշել՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ադրբեջանում ձերբակալված հայերի հարցը չկա Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի նախագծում։
 
Հիմար իրավիճակում հայտնվեցին ղարաբաղյան խունտայի նախկին առաջնորդների օտարերկրյա «փաստաբաններից» շատերը։ Հատկապես մեղք է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով ամենից բարձր էր բղավում նրանց ազատ արձակման կարևորության մասին։ Սա ապացուցում է նրա ծախու և երեսապաշտ էությունը։
 
Մինչդեռ, նրանց ցուցակը, ում կարելի է նույն բանով մեղադրել՝ երկար է և իր մեջ ներառում է քաղաքական գործիչներին և լրագրողներին ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Սիմոնյանի հայտարարությունից հետո, նրանք բոլորը շրջում են, կարծես նրանց վրա կոյուղաջրեր են թափել։ Սակայն, իմանալով նրանց «սկզբունքները», պետք է ակնկալել, որ բոլոր այդ կերպարները իրենց թափ կտան և  կշարունակեն հակաադրբեջանական անհեթեթություններ դուրս տալ։
 
Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հեռանկարներին, ապա այս հաշվով արտահայտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի, համագործակցության և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բեթելի հետ համատեղ ասուլիսում Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրական շանս ունեն կարճ ժամանակահատվածում ստորագրելու խաղաղ պայմանագիրը։ Նրա խոսքով, Երեւանն ու Բաքուն լիովին համաձայնեցրել են խաղաղ պայմանագրի 16 հոդվածներից 13-ը։ Մնացած երեքի շուրջ՝ մասամբ։ Հայաստանը Ադրբեջանին է ներկայացրել առաջարկների տասներորդ փաթեթը։ Մնում է միայն հուսալ, որ Երևանը կհասկանա՝ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխությաններ մտցնելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջների արդարացիությունը, որտեղ տարածքային պահանջներ են պարունակվում մեր երկրի նկատմամբ։
 
Ադրբեջանը իր հերթին արդեն բազմաթիվ քայլեր է արել, որոնք կարագացնեն Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը։ Մասնավորապես, հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ավելի վաղ հայտարարել է, որ Բաքուն որոշել է փակագծերից հանել Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցը, որը երկրի հիմնական մասը Հայաստանի տարածքով կկապեր Նախչըվանի հետ։
 
«Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք այս կետը բացառել խաղաղ պայմանագրից և քննարկումը տեղափոխել ավելի ուշ փուլ։ Մենք չենք ուզում բարդացնել փաստաթղթի վրա աշխատանքը, ուստի որոշեցինք դա բացառել տեքստից: Թեև դեռ կարող ենք դրանում արտացոլել այն փաստը, որ երկրները կարող են ապագայում վերադառնալ այս խնդրին»,- ընդգծել է նա։
 
Եվ սա եղել է մեր կողմից իրական քայլ դեպի խաղաղություն։ Հուսանք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությանը կամք ու խիզախություն  կդրսևորի՝ վերացնելու Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման ճանապարհին  մնացած խոչընդոտները։ Գործընթացը, թեկուզ շատ դանդաղ ու ծանր, բայց ընթանում է հարկավոր, միակ ճիշտ ուղղությամբ։

 

Caliber.Az
Դիտումներ: 832

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել չեղարկել ԱՄՆ-ի հետ մի շարք համաձայնագրերը

163
07 0Հոկտեմբերի 2024 09:39
2

«Սխալ է СОР-ը քաղաքական գործիք դարձնելը» Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Politico-ին

95
07 0Հոկտեմբերի 2024 09:04
3

ԵՄ առաքելության և Հայաստանի հերթական սադրանքը Ադրբեջանի սահմանին

86
07 0Հոկտեմբերի 2024 18:01
4

Ադրբեջանը Հայաստանին ընտրություն կատարելու կոչ է արել

85
07 0Հոկտեմբերի 2024 08:49
5

Հայաստանը խաչով դրոշ է բարձրացրել Ադրբեջանի հետ պայմանական սահմանին ՏԵՍԱՆՅՈՒԹ

79
08 0Հոկտեմբերի 2024 17:16
6

Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանի և Ֆրանսիայի սադրանքները ձախողվեցին

76
07 0Հոկտեմբերի 2024 10:20
7

Էլին Սուլեյմանով. Հայաստանը պետք է ուղղի անցյալի սխալները և համագործակցություն հաստատի հարևանների հետ

70
07 0Հոկտեմբերի 2024 11:28
8

Կոբախիձեն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման կարևորությունը

67
08 0Հոկտեմբերի 2024 09:10
9

Գյանջայի վրա երրորդ հրթիռային հարձակումից անցել է չորս տարի

66
08 0Հոկտեմբերի 2024 10:11
10

Հիգիենիկ օգտագործման համար բանաձև. նոր սադրանք Ադրբեջանի դեմ

61
07 0Հոկտեմբերի 2024 13:36
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading