Նախագահ Ալիևը ճանապարհ է հարթում էլեկտրական մեքենաների համար Կարգադրության մանրամասները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ «Էլեկտրաշարժիչներով տրանսպորտային միջոցների օգտագործումը խրախուսելու մասին»։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Փաստաթուղթը, որը ստորագրվել է էկոլոգիապես մաքուր տրանսպորտային համակարգի անցումն արագացնելու նպատակով, նախատեսում է էլեկտրալցակայանների թվի ավելացում։ Այդ կապակցությամբ թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը, էներգետիկայի նախարարությանը, «Ազերէներժի» ԲԲԸ-ին և «Ազերիշըգ» ԲԲԸ-ին հանձնարարվել է՝ առաջարկներ պատրաստել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղակայման և դրանց անխափան էներգասնուցման ապահովման վերաբերյալ։
Նախարարների կաբինետին հանձնարարվել է՝ մեկամսյա ժամկետում պատրաստել և նախագահին ներկայացնել առաջարկություններ՝ բարելավելու կանոնակարգերը՝ դրանց համար էլեկտրական մեքենաների և լիցքավորման կայանների օգտագործումը խրախուսելու, ինչպես նաև ձեռներեցության սուբյեկտներին ներգրավելու համար։