Սոցիում
A+
A-
Նախչըվանը հայկական կրակի տակ
19 Օգոստոսի 2024 09:52
Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Նախչըվանի ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։
«Օգոստոսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակի են ենթարկել՝ Նախըվանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լեքեթաղ գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։
Այս ուղղությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ»,-նշել են պաշտպանական գերատեսչությունում։
Caliber.Az
Դիտումներ: 59