twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հրաժարական, վերընտրություններ. ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը Կարապետյանն ու Ժավորոնկովը՝ Caliber.Az-կայքում

21 Հունվարի 2025 12:08

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին համախոհ, պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ մոտակա ամիսներին կառավարության ղեկավարը հրաժարական կտա, և երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Աղազարյանը, ով մինչև անցած տարեվերջ Հայաստանի վարչապետի թիմում էր և տեղյակ էր իշխանական շրջանակներում տեղի ունեցողներին՝ համարում է, որ ընթացիկ արտաքին քաղաքական իրադարձությունները ստեղծում են պայմաններ, որոնց դեպքում արտահերթ ընտրությունները համապատասխանում են իշխանությունների շահերին։ Նրա խոսքով,  այժմ Նիկոլ Փաշինյանը՝ նորից վստահության մանդատ ստանալու և իր ծրագրերն առաջ տանելու ավելի մեծ շանսեր ունի։ «Այդ իրադարձությունները կան, և ոչ միայն դրանք։ Կան նաև արտահերթ ընտրություններ անցկացնելու այլ պատճառներ»,- հաստատում է Աղազարյանը։
 
Աղազարյանը Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ավագ անդամներից էր և նրա հավատարիմ զինակիցը։ Աղազարյանին թիմից հեռացրին՝ մանդատից հրաժարվելու Փաշինյանի խնդրանքը կատարելը մերժելու համար, հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը։
 
Արտահերթ ընտրությունների մասին կանխատեսումների ֆոնին Աղազարյանը ստեղծում է իր սեփական կուսակցությունը և ասում է, որ պատրաստ է իշխանությունը վերցնել իր ձեռքը։
 
Հետաքրքիր է, որքանո՞վ են իրականությանը մոտ Աղազարյանի կանխատեսումները՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Ի՞նչն է նրան ստիպում այդպես մտածել։ Փաշինյանը իսկապե՞ս պատրաստ է ընտրությունների միջոցով ևս մեկ անգամ վերահաստատել իր լիազորությունները։ Եվ Աղազարյանը ի՞նչ հիմքեր ունի ասելու, որ կարող է իշխանությունը վերցնել իր ձեռքը։ Որքանո՞վ է այս անձնավորությունը հաանրաճանաչ Հայաստանում:
 
Այս հարցերի շուրջ իրենց կարծիքներով՝ Caliber.Az-ի հետ կիսվել են հայտնի օտարերկրյա տեսաբաները:
 
Նրա հավանականությունը, որ Աղազարյանի կանխատեսումները կիրականանան՝ հավասար է մոտավորապես 50 տոկոսի, ասում է հայ փորձագետ Հակոբ Կարապետյանը։
 
«Այսինքն, կարող է այդպես լինել, իսկ կարող է և ոչ։ Չեմ կարծում, որ այնպիսի հարցեր, ինչպես արտահերթ ընտրությունների անցկացումը՝ քննարկվում են ՔՊ կուսակցության նիստերում, հետևաբար Աղազարյանի երբեմնի իշխող կուսակցությունում գտնվելը նրա կանխատեսումներն ավելի հավաստի չեն դարձնում, թեև նրա կողմից առաջարկած տարբերակի մեջ կարելի է տրամաբանություն տեսնել», - հնարավոր է համարում քաղաքական մեկնաբանը։
 
Մյուս կողմից, նշում է նա, պետք է հիշել, որ Փաշինյանը և նրա թիմը կարողացան  2021 թվականին վերընտրվել՝ հիմնականում Ադրբեջանի հետ կայունության և խաղաղության խոստումների շնորհիվ, և քանի որ խաղաղ պայմանագիրը դեռևս չի նշմարվում, ապա տրամաբանությունից զուրկ չէ նաև այն տարբերակը, ըստ որի՝ Փաշինյանը ընտրությունների հետ կապված շտապելու կարիք չունի։
 
«Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանի, որպես անկախ քաղաքական դերակատարի հավակնություններին, ապա այս առումով կարելի է նշել, որ խորհրդարանում նրա գտնվելու ժամանակ նա ուներ էքսցենտրիկ բարեսիրտ մարդու համբավ, ում հրապարակային հայտարարությունները հաճախ վերածվում էին մեմերի և անեկդոտների։ Հայաստանի քաղաքական կյանքում չկա նման բնույթի բնավորությունների պակաս, ինչպես նաև «մարդկանց-կուսակցությունների» մեջ»,- հայտնել է Կարապետյանը։
 
Ռուսաստանցի փորձագետ, «Ժողովրդավարական ընտրություն» քաղաքական կուսակցության համանախագահ, «Լիբերալ առաքելություն» հիմնադրամի (Մոսկվա) խորհրդի անդամ Սերգեյ Ժավորոնկովը իր հերթին հայտարարել է, որ կասկածում է՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մեջ։
 
«Արտահերթ ընտրությունները սովորաբար անցկացվում են կա՛մ զանգվածային բողոքի ճնշման տակ (ինչպես նույն Հայաստանում 2021թ.), կա՛մ իշխող կուսակցության համընդհանուր գերազանցության դեպքում, որպեսզի այն ամրագրել հերթական ժամկետով։ Ոչ մեկը, ոչ մյուսը մենք չենք տեսնում։ Հայկական սոցիոլոգիան ցուցադրում է մի հետաքրքիր երևույթ՝ իշխող կուսակցության վարկանիշը ցածր է (մոտ 20%), բայց մնացած բոլոր կուսակցությունների վարկանիշը ընդհանրապես 5%-ից ցածր է։
 
Ընդդիմությունը շանս կունենար, եթե կարողանար նոր առաջնորդ առաջադրել։ Հակառակ դեպքում կկրկնվի դժգոհների համախմբումը՝ Փաշինյանի համար իդեալական մրցակից ոչ պոպուլյար Քոչարյանի շուրջ՝ նրա հակառեյտինգն էլ ավելի բարձր է։
 
Վերջին մի քանի տարիների փորձերը՝ ի դեմս բլոգեր Վարդան Ղուկասյանի կամ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի, նման կերպար գտնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին՝ նրանք ինչ-որ վարկանիշ ձեռք բերեցին, բայց ակնհայտորեն անհամեմատելի Փաշինյանի հետ»,- հիշեցնում է քաղաքագետը։
 
Նրան թվում է, թե իշխող կուսակցության կարծիքով՝ գործերը ընդհանուր առմամբ ճիշտ հունով են ընթանում՝ ընդդիմությունը մասնատվում է, Քոչարյանը հրաժարվում է հեռանալ քաղաքականությունից, ուրեմն ինչո՞ւ հիմա կտրուկ շարժումներ։
 
Բացի այդ, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ  առանց հստակ առիթի արտահերթ ընտրությունները նյարդայնացնում են ժողովրդին՝ հիշենք 2024 թվականի ընտրությունները Ֆրանսիայում, արդյունքում Մակրոնը կորցրեց մեծամասնությունը խորհրդարանում և հավասարակշռում է, պայմանավորվելով մերթ մեկի, մերթ մյուսի հետ։ Այո և Փաշինյանի կուսակցությունը հերքում է նման մտադրությունները՝ օրինակ, խորհրդարանի իր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջարյանի շուրթերով։ Այո, քաղաքական գործիչները կարող են խորամանկել, բայց  ահա աչքերի մեջ  նայելով ստելը՝  ռիսկային է»,- կարծում է Ժավորոնկովը։

Caliber.Az
Դիտումներ: 373

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

ԱՄՆ – Ադրբեջան. ներդրումներից մինչև անվտանգություն և տարածաշրջանային գործընկերություն Կոնստանտին Պախալյուկը՝ Caliber Az-ի եթերում

166
08 Օգոստոսի 2025 17:30
2

Հանդիպում Վաշինգտոնում. Caliber.Az-ը բարձրացնում է վարագույրը

128
08 Օգոստոսի 2025 10:15
3

Ակնկալվում է Վաշինգտոնում Ալիևի և Փաշինյանի միջև համատեղ հռչակագրի ստորագրում

122
08 Օգոստոսի 2025 11:49
4

Ռուբիո. Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում կստորագրեն փաստաթուղթ, որը կնշանավորի խաղաղության պայմանագրի սկիզբը

118
08 Օգոստոսի 2025 12:49
5

Ադրբեջանում կազմվում է ղարաբաղյան և դիլբազ ձիերի ցեղատեսակների գենետիկական քարտեզը

117
08 Օգոստոսի 2025 14:41
6

Բաքու - Վաշինգտոն. փոփոխությունների թևերի վրա Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ այցի մասին

116
07 Օգոստոսի 2025 12:07
7

Պայքար Կովկասի համար 18-րդ դարի վերջին. միջանկյալ արդյունքներ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

110
08 Օգոստոսի 2025 14:02
8

Թրամփը՝ Ալիևին. Դուք մեծ առաջնորդ եք

88
09 Օգոստոսի 2025 11:21
9

Ալիևը և Թրամփը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ

87
09 Օգոստոսի 2025 09:19
10

Նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում. Ուղիղ հեռարձակում ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

87
09 Օգոստոսի 2025 10:22
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading