Տարածաշրջան
A+
A-
Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ հաջող են զարգանում
17 Սեպտեմբերի 2022 09:18
Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք զարգանում են, զարգանում են շատ հաջող, պետք է նշել, իհարկե», - ասել է ՌԴ առաջնորդը։
Պուտինի խոսքով՝ աճում է փոխադարձ առևտրի ծավալը, ինչպես նաև ներդրումների ծավալը։ Նա նաև ուշադրություն հրավիրել համագործակցության վրա, որն իրականացվում է երկու երկրների տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, խորհրդարանների գծով։
Caliber.Az
Դիտումներ: 455