ՌԴ ԱԳՆ-ում մտահոգություն են հայտնել Ղարաբաղում լարվածության սրման կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնում Ղարաբաղում լարվածության սրման կապակցությամբ: Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով մարդկային զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։
Caliber.Az-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
«Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու համար։ Մենք հաստատում ենք՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը՝ Ղարաբաղում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին», - ասել է Զախարովան։