Ռուստամ Միննիխանով. Դաշնակցային հարաբերությունները թույլ են տալիս Ադրբեջանին և Ռուսաստանին առաջ շարժվել
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները թույլ են տալիս երկու երկրներին առաջ շարժվել։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը Բաքվում թաթարական Սաբանտույ ազգային տոնին և Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման բացման արարողության ժամանակ, հայտնում է Caliber.Az-ը։
«Մեզ համար մեծ պատիվ է լինել այս գեղեցիկ քաղաքում։ Այսօր մենք ոչ միայն տոնում ենք Սաբանտույը, այլև հարգանքի տուրք ենք մատուցում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակին։ Մեզ համար կարևոր է ցույց տալ, թե որքան մոտ ենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, մեր պետությունները դաշնակցային հարաբերություններ ունեն։ Այս ամենը մեզ թույլ է տալիս շարժվել առաջ։ Մենք ոչ միայն բարեկամներ ենք, այլև մեծ գործեր ենք անում։ Ես ցանկանում եմ բարգավաճում մաղթել մեր եղբայրական ժողովրդին։ Մենք ամեն անգամ տեսնում ենք ձեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները: Եվ, իհարկե, Բաքուն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է»,- ասել է նա։