Սաբինա Ալիևա. Հայաստանում ադրբեջանցի զինծառայողի ցմահ ազատազրկումը հակասում է միջազգային իրավունքին
«Ադրբեջանական բանակի զինծառայողին կեղծ մեղադրանքներով ազատազրկելը, ինչպես նաև պատժի խստացումը և այն ցմահ ազատազրկմամբ փոխարինելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, դա արտացոլվել է Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի՝ (օմբուդսմենի) ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ Հայաստանի կողմից կիրառված ապօրինի պատիժը խստացնելու վերաբերյալ մեկնաբանության մեջ։
«Չնայած այս հարցում մեր կողմից արված բազմիցս հարցումներին, Հայաստանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի պահանջները։
Միևնույն ժամանակ, Հայաստանի այս սադրիչ քայլը լուրջ խոչընդոտներ է ստեղծում՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքների համար։
Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ հայկական կողմը պետք է անհապաղ ազատ արձակի ադրբեջանական բանակի ապօրինի բանտարկված զինծառայող Հուսեյն Ախունդովին, ինչպես նաև մեր զինծառայող Ագշին Բաբիրովին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկի նրանց մեր երկիր վերադարձնելու համար»,- ասվում է մեկնաբանության մեջ։