Տարեգրություն
A+
A-
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին
04 0Հոկտեմբերի 2023 09:29
Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող շոշափելի հումանիտար օգնության, ինչպես նաև էներգետիկ ոլորտին աջակցության համար՝ հատկապես ձմեռային սեզոնին:
Հեռախոսազրույցի ընթացքում ևս մեկ անգամ աջակցություն է հայտնվել պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, առկա սպառնալիքների և ապագա համագործակցության ձևաչափերի շուրջ:
Caliber.Az
Դիտումներ: 120