Տնտեսություն
A+
A-
Փարվիզ Շահբազով. Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարի աճել է 3,3 տոկոսով
13 Մայիսի 2022 16:57
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների գործառնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3,3%-ով և հասել 9 մլրդ 240,1 մլն կՎտ/ժամի։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Նրա խոսքով, էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է 518,6 մլն կՎտ/ժ, ներմուծումը` 40,7 մլն կՎտ/ժ։
Bu ilin 4 ayında operativ məlumatlara əsasən ötən ilin eyni dövrü ilə müqayisədə ölkəmizdə #elektrik enerjisinin istehsalı 3.3% artaraq 9240,1 mln kVt•st, #ixrac 518.6 mln kVt•st, #idxal isə 40.7 mln kVt•st olub. pic.twitter.com/W99rMenor1
— Parviz Shahbazov (@ParvizShahbazov) May 13, 2022
Caliber.Az
Դիտումներ: 131