Տնտեսություն
A+
A-
Օրխան Մամեդով. Նախատեսվում է Զանգիլանում մի քանի ձեռնարկություն բացել
17 Մարտի 2022 16:42
Առաջիկայում նախատեսվում է Զանգիլանում մի քանի փոքր ձեռնարկություն բացել։
Այս մասին ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության (KOBİA) նախագահ Օրխան Մամեդովը, փոխանցում է Caliber.Az-ը։
Նրա խոսքով, Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում իրականացվող «Խելացի գյուղ» նախագծի շրջանակներում կսկսեն գործել սպասարկման ոլորտի օբյեկտներ:
«Ինչպես գիտեք, պատերազմից անմիջապես հետո ազատագրված տարածքներում բացվեցին առաջին սուպերմարկետները, ռեստորանները, հացի փռերը, դեղատները: Մոտ ապագայում Զանգիլանում կբացվեն նաև նոր հացի փռեր, դեղատներ, փոքր ռեստորան»։
Caliber.Az
Դիտումներ: 492