Աբբաս Աբասովը՝ Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի զեկույցի մասին
Ֆրանսիայի Սենատի «Վնասակար արտաքին միջամտության դեմ պայքարի» զեկույցում պարունակվող՝ Ադրբեջանի և Բաքվի նախաձեռնող խմբի (ԲՆԽ) մասին հայտարարությունները կողմնակալ են, ոչ օբյեկտիվ և անհիմն։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է ԲՆԽ-ի գործադիր տնօրեն Աբբաս Աբբասովը։ «Զեկույցում Ադրբեջանը նշվում է որպես նոր մրցակից պետություն, որը սպառնում է «բոլոր կողմերից», իսկ մեր երկրի գործունեությունը հանուն միջազգային խաղաղության և կայունության ներկայացվում է բոլորովին սխալ լույսի ներքո՝ ֆրանսիական հասարակությանը մոլորեցնելու համար, Ադրբեջանին ներկայացնել որպես թշնամի, միտումնավոր նսեմացնել ԲՆԽ-ի կատարած մեծ աշխատանքը ապագաղութացման ուղղությամբ:
ԲՆԽ-ի հիմնական առաքելությունն է համաշխարհային հանրությանը փոխանցել գաղութատիրության և նեոգաղութատիրության քաղաքականության հետևանքները, միջազգային իրավունքի շրջանակներում աջակցություն ցուցաբերել գաղութատիրությունից տառապող ժողովուրդներին իրենց արդար պայքարում։ Չնայած նրան, որ ընդամենը մեկ տարի է անցել Բաքվի նախաձեռնող խմբի ստեղծումից, ԲՆԽ-ն անցկացրել է ավելի քան 10 միջազգային համաժողով Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Այդ միջոցառումներին մասնակիցներին ներկայացվել են՝ Ֆրանսիայի գաղութատիրական և նեոգաղութային հանցագործությունները բացահայտող տեղեկատվություն, ներկայացվել են համապատասխան պետիցիաներ»,- ընդգծել է Աբբաս Աբասովը։