Ադրբեջանական ՈԿԿ-ները դիմել են Բրյուսելի գագաթնաժողովի համանախագահներին՝ կապված Մեծամորի ատոմակայանի հետ
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել՝ այսօր Բրյուսելում մեկնարկած միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ նամակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու գիտական գործիչները կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը՝ ուշադրություն դարձնել Հայաստանում վթարային վիճակում գտնվող Մեծամորի ատոմակայանի գլոբալ վտանգի վրա։ Նամակի հեղինակները կոչ են արել՝ Հայաստանի կառավարության առջև հարց բարձրացնել դրա գործունեությունը անհապաղ դադարեցնելու մասին:
«Մեծամորի ԱԷԿ-ը, որը կառուցվել է 1976 թվականին 9,5 բալանոց սեյսմիկ գոտում, աշխատում է հին տեխնոլոգիաներով և նախատեսված է 8 բալի համար։ Այն միջուկային մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։ Մեծամորի ատոմակայանի հարցում Հայաստանի իշխանությունների անպատասխանատու պահվածքը, համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցող սուտ խոստումները տարածաշրջանը տանում են դեպի՝ Չեռնոբիլի ատոմակայանում և Ֆուկուսիմայում