twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանը կայսերական գահի՞ վրա Մոսկվան և Երևանը տրամաչափում են իրավիճակը

28 Նոյեմբերի 2024 11:41

Վերջին օրերին ռուս-հայկական հարաբերությունների օրակարգում հայտնվել է՝ մոտ ժամանակում ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում նախատեսված միջոցառումներին Հայաստանի մասնակցության հարցը։ Այսպես, հայտնի է դարձել, որ ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանը խնդրել է՝  դեկտեմբերի 25-ի կազմակերպության գագաթնաժողովը անցկացնել ոչ թե Երևանում, ինչպես նախատեսված էր արձանագրության համաձայն, այլ Սանկտ Պետերբուրգում։ Հայկական կողմի խնդրանքը բավարարվել է (այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը), և ուղիղ մեկ ամիս անց մենք կտեսնենք Փաշինյանին նախագահի աթոռին նստած, չի բացառվում, որ ինչ-որ պալատում և դահլիճում, որտեղ ժամանակին խորհրդակցություններ են անցկացրել Եկատիրինա II-ը, Ալեքսանդր I-ը  կամ Նիկոլայ II-ը։
 
Սակայն Հայաստանում ոչ բոլորին է ոգեշնչել նման հեռանկարը։ Օգտվելով իրավիճակից, չի զլացել իր մասին հայտարարել քոչարյանական «Հայաստան» դաշինքը։ «Սա արդեն ԵԱՏՄ-ի երկրորդ գագաթնաժողովն է, որը չի անցկացվում Հայաստանում, երբ նա այս տարի հանդիսանում է նախագահ։ Սա խնդիր է մեր երկրի հեղինակության համար»,- ճեպազրույցում հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։ Եվ այստեղ ընդդիմադիրն ակնհայտորեն չափազանցել է իր հավատարմությունը Ռուսաստանին։ Մոսկվան միանգամայն հանգիստ է նայում այս հարցում Երևանի քմահաճույքներին։ Եվ իսկապես, ինչո՞ւ է ընտրազանգվածի արեւմտամետ հատվածին գռգռել հանուն նման մանրուքների։ Գագաթնաժողովի անցկացման վայրը մեծ դեր չի խաղում, և Ռուսաստանը բավականաչափ հասուն տերություն է, որպեսզի չլինի նման էժանագին սիմվոլիզմի սիրահար։ Նրա համար շատ ավելի կարևոր է Հայաստանի մասնակցության ինքնին փաստը։
 
Սակայն, եթե Հայաստանը լիովին չարչիական պատճառներով (Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը միայն այս տարվա առաջին կիսամյակում աճել է երկուսուկես անգամ), ոչ մի կերպ չի կարող արհամարել տնտեսական բնույթի ժողովները, ապա ՀԱՊԿ-ի շրջանակներում հանդիպումներին մասնակցելու հարցում ստիպված է լինել ավելի կատեգորիկ։ Այսպիսով, հայտնի է դարձել, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին։
 
Ճիշտ չէ նման պահվածքը վերագրել միայն Փաշինյանի արևմտամետ թեքվածությանը (չնայած դա էլ տեղ ունի)։ Բանն այստեղ ավելի շուտ, դարձյալ, արևմտամետ ընտրազանգվածին գռգռելու դժկամության մեջ է, որի տոկոսը Հայաստանում կայուն աճում է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում, սկզբունքորեն, գրգռվածություն կա այս ռազմաքաղաքական դաշինքի նկատմամբ, այն պատճառով, որ նա, իբր, չի պաշտպանել երկիրը Ադրբեջանի հետ պատերազմում։ Եվ այստեղ արդեն կարևոր չէ, որ ինքնին ակնկալիքը ոչ լիովին համարժեք էր։ Կարևորն այն է, որ այս կառույցի հետ Հայաստանի ցանկացած զուգորդությունը վրդովմունք է առաջացնում այդ երկրում, իսկ նշանակում է, որ կարող է իջեցնել գործող վարչապետի վարկանիշը, որն առանց այդ էլ հեռու է ամպերի մեջ ճախրելուց։
 
Մոսկվան այդ հարցում նույնպես նրբազգացություն է դրսևորում։ Դեռ Յուրի Ուշակովի ճեպազրույցում արված հայտարարություններից. «Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում՝ ՀԱՊԿ-ում գործունյա մասնակցությունը դադարեցրած Հայաստանի ինքնուրույն կուրսին։ Սակայն Երևանը պահպանում է կազմակերպությանը անդամակցությունը և բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները, նրա համար բաց են ՀԱՊԿ-ի բոլոր միջոցառումների դռները։ Հուսով ենք, որ վաղ թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունը կազմակերպության շրջանակներում»։
 
Դրա հետ մեկտեղ, վերոնշյալ Արթուր Խաչատրյանը չի մտածում հանդարտվել։ «ՀԱՊԿ-ին անդամակցությունը՝ սառնարանում հավ չէ, որը կարելի է սառեցնել, իսկ հետո հալեցնել»,- հայտարարել է նա։ Տվյալ դեպքում ռուսամետ հայը շտապել է ավելի ռուս թվալ, քան իրենք՝ ռուսները, քանի որ, ինչպես վերը նշեցինք՝ Կրեմլը լիովին հանգիստ է վերաբերվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցմանը։ Սա զարմանալի չէ, առաջին հերթին, արդեն վերը նշված պատճառով՝ ինքնին Մոսկվային շատ ավելի ձեռնտու է գործ ունենալ պայմանականորեն «բազմավեկտոր» Փաշինյանի, քան բացահայտ արևմտամետ ուժերի հետ։ Իսկ երկրորդը, և սա գլխավորն է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ապահովվում է ոչ թե ՀԱՊԿ-ով, այլ երկկողմ համաձայնագրերով, այդ թվում նաև Գյումրիում ռուսական ռազմակայանի գործունեության վերաբերյալ։ Այսպիսով, հավի սառեցման և հալեցման հետ զուգորդությունը իրականում քիչ թե շատ ճշգրիտ նկարագրում է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների էությունը։
 
Այս համատեքստում շատ ավելի մեծ ուշադրության է արժանի լուրն այն մասին, որ «աշխատանքային հրատապ խնդիրների հետ կապված Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը չի մասնակցել՝ Մոսկվայում երեկ կայացած ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությանը»,- հայտնել է գերատեսչությունը հայկական լրատվամիջոցներին՝ հավելելով, որ նիստին մասնակցել է ծառայության ներկայացուցիչը՝ չնշելով նրա անունը։
 
Այ սա արդեն իսկապես ավելի լուրջ զանգիկ է։ Հայաստանում անվտանգության հարցերը վերահսկող Արմեն Գրիգորյանը համարվում է Արևմուտքի անմիջական և անզիջում դրածո, ինչը և դրսևորվում է՝ նրա և նրան ենթակա կառույցի կողմից ԱՊՀ-ի շրջանակներում միջոցառումները և գործընթացները արհամարելու մեջ։
 
Արդյունքում ունենք հետևյալը։ Հայաստանը տնտեսական հարաբերություններում ամուր կապված է Ռուսաստանի հետ, իսկ  ահա անվտանգության հարցերում արևմտյան ծովահրեշը գնալով ավելի ու ավելի ուժեղ է իր շոշափուկներով ձգում երկիրը։ Ինչի՞ն կհանգեցնի այս ակնհայտ անհամաչափությունը: Եվ ամենակարևորը` ե՞րբ: Ահա, թերևս ներկայիս իրավիճակից բխող հիմնական հարցերը։

 

Caliber.Az
Դիտումներ: 320

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Գաֆարովան հանդիպել է Դատավորների միջազգային ասոցիացիայի նիստի մասնակիցների հետ

134
16 0Հոկտեմբերի 2025 09:32
2

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղ ճանապարհի առանձնահատկությունները Խառատյանը և Վելիզադեն՝ Caliber.Az-ի եթերում

106
17 0Հոկտեմբերի 2025 10:22
3

Ֆիզուլիի ազատագրումից 5 տարի է անցել

101
17 0Հոկտեմբերի 2025 09:39
4

Rebuild Karabakh. Պատերազմի մոխիրներից դեպի ստեղծագործության դարաշրջան Խազար Ախունդովի մեկնաբանությունը

92
16 0Հոկտեմբերի 2025 19:29
5

Եկեղեցին և իշխանությունը Փաշինյանը՝ ընդդեմ Գարեգին Բ-ի

81
17 0Հոկտեմբերի 2025 16:28
6

Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Բաքվում ռազմական շքերթ կանցկացվի

76
16 0Հոկտեմբերի 2025 16:42
7

2003 թվականը ընտրություն էր, 2025 թվականը՝ այդ ընտրության ճշգրտության հաստատումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

74
16 0Հոկտեմբերի 2025 17:24
8

Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը կհատկացվի 13.5 միլիարդ մանաթ

67
16 0Հոկտեմբերի 2025 11:54
9

Անտիկ և թուրքական աղբյուրները՝ հնագույն Ադրբեջանի մասին «Բարդ պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

59
17 0Հոկտեմբերի 2025 17:38
10

Դատավարություն Բաքվում. Լևոն Մնացականյանի խնդրանքով տուժողը կրկին կանչվել է դատարան

52
17 0Հոկտեմբերի 2025 09:21
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading