twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Համերաշխության հայկական այգի Ֆրանսիացիներն ու իրանցիները պտղավորվել են

27 Նոյեմբերի 2024 14:28

Մենք արդեն գրել ենք այն մասին, որ Փարիզին ու Թեհրանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ, որոնք որոշակիորեն աններդաշնակ են Արևմուտքի և Իրանի առճակատման պաշտոնական պատկերի հետ։ Այստեղ կարելի է անել երկու այլընտրանքային եզրակացություն. կամ Փարիզն իր խաղն է անցկացնում, կամ կատարում է Արևմուտքի միջնորդի իր դերը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցություններում։ Ինչ էլ որ լինի, նրան, այսինքն՝ Փարիզին, պետք է իր սեփական գործակալ հանձնարարությունները կատարելու համար։ Եվ նման գործակալ է դարձել փաստորեն Հայաստանը,  մեր վերջերիս նյութը նվիրված էր հենց այս թեմային։ Փարիզ-Երևան-Թեհրան եռյակը հստակորեն միս ու արյուն է ձեռք բերում։
 
Մշակութային այս ծրագրի վերջին դրսեւորումներից է դարձել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Դեկոտինիի թվիթը։ Հրապարակումը բաղկացած է երկու լուսանկարից՝ մակագրություններով։ Առաջինը՝ Երևանում ադրբեջանական Կապույտ մզկիթի լուսանկարն է՝միակ հուշարձանի, որը մնացել է Էրիվանի խանության ժամանակներից (ինչպես գիտենք, խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանում քաղաքի վերակառուցման ժամանակ նրա պատմական տեսքը ջնջվել է երկրի երեսից և փոխարինվել է վարդագույն տուֆից պատրաստված «հայկական երազանքների քաղաքի»): Այսպես ուրեմն, դեսպանը ադրբեջանական մզկիթի լուսանկարը ներկայացնում է «Հայաստանի պարսկական ժառանգության խորհրդանիշ՝ Երևանի Կապույտ մզկիթի պարտեզում» մակագրությամբ։
 
Երկրորդ լուսանկարը էլ ավելի անհեթեթ է։ Դիվանագետը Իրանի քարտեզի նկարազարդումը պատճենահանել է կարմիրով ընդգծված Արևմտյան Ադրբեջանի նահանգ առանձնացմամբ, որն ուղեկցել է հետևյալ մակագրությամբ. «Միակ եզակին»։ Դրանով հանդերձ քարտեզի վրայի մակագրությունը ասում է. «Իրանի 31 գավառներից մեկը, որի մայրաքաղաքը՝ Ուրմիան է»։ Ըստ երևույթին, դեսպանը այդպիսով որոշել է հերքել ադրբեջանական պատմության որևէ կապը ժամանակակից Հայաստանի տարածքի հետ։
 
Մի կողմ թողնենք դեսպանի ոչ պրոֆեսիոնալիզմությունը։ Չէ՞ որ նման հրապարակումներով նա փաստորեն իրականացնում է ընդունող երկրի շահերը ուղեկցողի դերը, թեեւ իրականում պետք է արտահայտի հավատարմագրող պետության շահերը։
 
Մեզ տվյալ դեպքում հետաքրքրում է ավելի խոր ու նուրբ շերտ, քան դեսպանի հայանպաստ դիրքորոշումը։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է նրա իրանամետ դիրքորոշումը։ Չէ որ, այս երկու հրապարակումները միասին նշանակում են ոչ այլ ինչ, քան Փարիզի համերաշխությունը Թեհրանի հետ։ Ինչը ինքնին տարօրինակ է թվում Արևմուտքի և Իրանի միջև առնվազն հայտարարված անտագոնիզմի ֆոնին։ Դա նույնն է, եթե հիմա՝ ռուս-ուկրաինական պատերազմի եռուզեռին ֆրանսիացի դիվանագետները ոգևորությամբ հրապարակայնորեն մեջբերումներ անեին Ստալինին։ Ի դեպ, Արևմուտքի և Իրանի միջև առճակատման ևս մեկ կետ է դարձել Թեհրանի համագործակցությունը՝ Մոսկվայի հետ ռազմական ոլորտում։ Մինչդեռ, և վերջիններիս միջև հարաբերություններում էլ ամեն ինչ այնքան հարթ չէ, ինչպես թվում է, և այդ մասին վերջերս հնչեցվել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի կողմից։ Ամերիկյան (!)  «The New York Times» պարբերականին տված հարցազրույցում Սոբհանին հայտարարել է, որ չնայած ընդհանուր շահերին՝ Թեհրանն ու Մոսկվան դաշնակիցներ չեն հանդիսանում։ Սոբհանիի խոսքով, իրանական և ռուսական շահերը Հարավային Կովկասում նկատելիորեն տարբերվում են։
 
Եվ իրոք, Հայաստանում Մոսկվայի վերահսկողության որոշակի թուլացման ֆոնին նրա տեղը փորձում է զավթել այդ թվում նաև Թեհրանը։ Ինչպես հիշում ենք, Մոսկվան որոշել է Հայաստանի և Իրանի սահմանին Մեղրիի անցակետը փոխանցել Երևանի հսկողության տակ։ Կարելի է ենթադրել, որ հենց Թեհրանն է Երեւանի միջոցով պնդել, որպեսզի Մոսկվան կայացնի այդ որոշումը։ Ի՞նչ է սա, եթե ոչ իր ռազմական ներկայության նախապատրաստումը «քարերի երկրում»։
 
Այս ամենը տեղի է ունենում Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների վատթարացման պայմաններում, որը պայմանավորված է իրանա-իսրայելական առճակատմամբ, և Միացիալ Նահանգների նախագահ՝ այդ թվում նաև իր կոշտ հակաիրանական դիրքորոշմամբ հայտնի Դոնալդ Թրամփի ընտրմամբ։ Բայց դա չի նշանակում, որ Արևմուտքի հետ Իրանի համագործակցությունը չի լինելու։ Վերջի վերջո, իրանցիները հիմա չեն կարող իրենց թույլ տալ ընտրելու առանձնակի շքեղություն։ Ահա և Իրանի դեսպանը հարցազրույց է տալիս ամերիկյան հրատարակությանը։
 
Մեզ համար Իրանի աջակցությունը Հայաստանին նշանակում է ոչ թե ռազմական սպառնալիք, այլ ավելի շուտ խոչընդոտ հաղորդակցությունների ապաշրջափակման համար, որին  Թեհրանը իր համար համարում է կարմիր գծեր Դե ինչ, նման դեպքում տարածաշրջանային նախագծերին միանալու Երևանի հույսերը չեն իրականանա։
 
«Անվտանգության երաշխիքներ» ձեռք բերելու ձգտումը տապալել է հայ քաղաքական գործիչների ոչ միայն ողջախոհությունը, այլ նաև ինքնիշխանության ամրապնդման գործառույթը՝ չէ որ այդ երաշխիքների դիմաց՝ դրանք ներկայացնող պետությունները Երևանին պարտադրում են խաղի իրենց կանոնները։
 
Իսկ հանգստի պահերին այս պետությունների դեսպանները հետագայում ևս կշարունակեն սոցցանցերի իրենց էջերը զարդարել հնարամիտ և հայ ժողովրդի համար անպետք գրառումներով։

Caliber.Az
Դիտումներ: 150

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստանը ճամփաբաժանում Լավրով-Միրզոյան հանդիպման հետքերով

259
28 Հունվարի 2025 18:12
2

Շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը

224
28 Հունվարի 2025 09:46
3

Ադրբեջանը ուշադրության կենտրոնում. Բաքու՝ առանցքային դերակատար Իսրայելի և ԱՄՆ-ի համար Ավի Մոնակովի հոդվածը՝ «i24News»-ում

130
28 Հունվարի 2025 18:22
4

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

118
29 Հունվարի 2025 09:00
5

Հաջիևը՝ AZAL-ի ավիավթարի հետաքննության ընթացքի մասին

113
29 Հունվարի 2025 12:33
6

Չնայած բոլոր խոչընդոտներին. Ադրբեջանը ձևավորում է Հարավային Կովկասում օրակարգը Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

109
29 Հունվարի 2025 19:17
7

Խավարում և փայլատակումներ Փաշինյանի հայտարարությունների հետքերով

104
28 Հունվարի 2025 16:42
8

Ադրբեջանի ՏԻՄ ընտրություններ. ընտրատեղամասերը բացվել են

97
29 Հունվարի 2025 09:36
9

Աքրամ Թութունչու. Լաչինում ավարտվել է Զաբուխչայ ջրամբարի շինարարությունը

96
28 Հունվարի 2025 13:18
10

Ալժիրի հեռուստաալիքով ցուցադրվել է վավերագրական ֆիլմ Ադրբեջանի մասին

92
28 Հունվարի 2025 11:17
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading