twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում

Տնտեսություն
A+
A-

Ադրբեջանը լիցքավորում է Հին աշխարհը «Euronews»-ի ուշադրության կենտրոնում / ՏԵՍԱՆՅՈՒԹ

12 Մարտի 2024 11:39

«Euronews» հեռուստաալիքի կայքում հրապարակվել է՝ Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությանը նվիրված հոդված և տեսանյութ։

Բաքվում նախարարական հանդիպումների շրջանակներում քննարկվել են՝ Կասպից ծովում ծովային հողմակայաններ կառուցելու և մեթանի արտանետումների նվազեցման գլոբալ ջանքերին մասնակցության ծրագրերը։

Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի շրջանակներում 10-րդ նախարարական նիստը և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի շրջանակներում 2-րդ նախարարական նիստըը մարտի 1-ին կայացել են Բաքվում։ Օրակարգում դրված էր միջանցքի՝ ԵՄ-ի և հարևան երկրների համար գազի մատակարարումների դիվերսիֆիկացման կարևորագույն երթուղու ընդլայնման մասին հարցը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Euronews»-ին ասել է. «Մենք սկսել ենք գործընկերային հարաբերություններ ստեղծել երկրների միջև, ընկերությունների միջև՝ առաջատար միջազգային ֆինանսական հաստատություններին հրավիրելով մեզ իրենց ֆինանսավորմամբ աջակցելուն: Եվ 3500 կիլոմետրանոց խողովակաշարն այժմ իրականություն է դարձել»։

Ադրբեջանը՝ նավթի և բնական գազի մեծ պաշարներով երկիր է, անցյալ տարի նա գազի արտահանումը ավելացրել է 9%-ով՝ այն հասցնելով 22 մլրդ խմ-ի։ Ներկա ժամանակ Եվրոպայում գազի հիմնական գնորդներն են հանդիսանում Իտալիան, Հունաստանը, Ռումինիան, Հունգարիան և Բուլղարիան, և ըստ երևույթին, այս ցուցակը կարող է ընդլայնվել։

«Կան բազմաթիվ նոր գործընկեր երկրներ, որոնք պատրաստ են ստանալ բնական գազի նույնիսկ լրացուցիչ ծավալներ, չնայած այն հանգամանքին, որ մենք աստիճանաբար հրաժարվում ենք հանածո վառելիքից։ Բայց այն կպահանջի մի քանի տասնամյակ։ Այժմ մենք ցանկանում ենք համագործակցություն հաստատել՝ հաշվարկելով ապագայի վրա»,- հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը:

Քննարկվել է նաև «կանաչ» և վերականգնվող էներգիային անցումը, ընդ որում նախագահ Ալիևը կոչ է արել՝ փոխել հանածո վառելիքի երկրների գնահատման նկատմամբ մոտեցումը: «Մեր գործողությունները գնահատեք նրանով, թե ինչպես ենք մենք վերաբերվում այդ ռեսուրսներին, ինչպես ենք մենք եկամուտները օգտագործում մարդկանց կարիքները բավարարելու և «կանաչ» օրակարգը խթանելու համար», - ասել է նա:

Նախագահ Ալիևը հավելել է, որ երկիրը՝ «վերականգնվող էներգիայի աղբյուրներում ներդրումներ անելու և դրանց անհրաժեշտության ընդհանուր պատկերացումը ստեղծելու» երկարաժամկետ նպատակ է դնում իր առջև։

Այս փոփոխությանը հասնելու միջոցներից մեկը, որի օգնությամբ Ադրբեջանը ուզում է հասնել դրան՝ հանդիսանում է Կասպից ծովում հողմակայանները: Եվրոպայում հողմային էներգիայի խթանմամբ զբաղվող բրյուսելյան «WindEurope» ասոցիացիան, և դրա գլխավոր տնօրեն Ջայլս Դիքսոնը «Euronews»-ին ասել են. «Էներգիան միջսահմանային բան է: Վերցնենք Ադրբեջանը՝ նրանք ցանկանում են Կասպից ծովում կառուցել շատ ծովային հողմակայաններ։ Նրանք իրենք չեն սպառի այդ էներգիան։ Նրանք այն կուղարկեն նոր հոսանքի մալուխով, որը Կովկասով կանցկացվի Սև ծովի հատակով դեպի Եվրոպա»:

Դիքսոնը հավելել է, որ դա հնարավոր է միայն միջսահմանային համագործակցության դեպքում, ասելով. «Դա միջազգային համագործակցություն է։ Նման բաներ կարելի է անել միայն այն դեպքում, երբ կառավարությունները համախմբվում են և նրանց հետ միասին համախմբվում է արդյունաբերությունը, որը կկառուցի դրանք»:

Միևնույն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստվում է այս տարի Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովը անցկացնելուն՝ նախագահ Ալիևն հիշեցրել է կլիմայի փոփոխության ավելի լայն հետևանքների մասին. «Մենք նկատում ենք կլիմայի փոփոխության վտանգավոր հետևանքներ, հատկապես. քիչ ջուր մեր գետերում, քիչ ձյուն մեր լեռներում, քիչ ջուր Կասպից ծովում։ Եվ եթե մենք այս խնդիրը ոգեշնչված և պարտքի զգացումով չլուծենք, ապա կտուժեն բոլորը»։

Caliber.Az
Դիտումներ: 169

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

180
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

167
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

112
25 Դեկտեմբերի 2024 19:02
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

108
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

89
23 Դեկտեմբերի 2024 17:03
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

88
24 Դեկտեմբերի 2024 11:09
7

Պուտինը զանգահարել է Ալիևին

78
24 Դեկտեմբերի 2024 13:48
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

75
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

75
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

62
23 Դեկտեմբերի 2024 14:58
Տնտեսություն
Ադրբեջանի տնտեսության ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading