Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իտալիային
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իտալիային՝ տարերային աղետի կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Խորին ցավակցությունն ենք հայտնում՝ Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Աղոթում ենք անհայտ կորածների համար, ապաքինում ենք մաղթում տուժածներին։ Մեր սրտերը Իտալայի ժողովրդի հետ են»,- ասված է հաղորդագրությունում:
We extend heartfelt condolences to the families of victims and injured as a result of natural calamity in Emilia-Romagna region of #Italy. Our prayers are with those missing & wish recovery affected people.
— MFA Azerbaijan 🇦🇿 (@AzerbaijanMFA) May 25, 2023
La nostra più sentita vicinanza a tutto il popolo italiano. @ItalyMFA