Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Տաջիկստանում զոհվածների ընտանիքներին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Տաջիկստանում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։
«Խորապես վշտացած ենք Տաջիկստանի մի շարք շրջաններում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին լուրերից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Մենք համերաշխ ենք Տաջիկստանի կառավարության և ժողովրդի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։
Deeply saddened by news on many loss of lives caused by heavy rains and landslides in several regions of #Tajikistan.
— MFA Azerbaijan 🇦🇿 (@AzerbaijanMFA) August 28, 2023
We express our heartfelt condolences to the families of victims.
Our solidarity is with friendly Government & People of Tajikistan.@MOFA_Tajikistan